Հասարակությանը հրամցվող ապագա Հայաստանի երկու տեսլականն էլ իրականության հետ կապ չունեն
Մեր քաղաքական դասի կողմից հասարակությանը հրամցվող ապագա Հայաստանի տեսլականը ներկայացված է հիմնական երկու պլատֆորմով։
Այդ պլատֆորմներից մեկը հայկական "ոսկեդարին" վերադառնալու խնդիր է դնում՝ վերստեղծել Հայաստանն Արցախով կամ Առաջին Հանրապետության տարածքով կամ Վիլսոնյան Հայաստանի սահմաններով կամ Ծովից Ծով Հայաստանի շրջանակներում (այսինքն՝ գաղափարի կրողները նույն ուղղությամբ են նայում և տարբերությունը միայն այդ "ապագա" Հայաստանի չափսերն են):
Մյուս պլատֆորմը՝ պարտությունն ու կապիտուլյացիան հիմնավորող ու արդարացնող մոտեցումն է, որն ավելի բնորոշ է դրանց համար պատասխանատու իշխանական վերնախավի քաղաքական գծին։ Կարծում եմ, որ իրականում այդ պլատֆորմներից ոչ մեկ Հայաստանի ապագայի հետ կապ չունի՝ մեկն անցյալն այս կամ այն կերպով վերստեղծելու գաղափարախոսություն է, իսկ մյուսը՝ ներկան արդարացնելու։
Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյան