18.02.2026
Վլադիմիր Գասպարյանի պաշտպանները ներկայացրել են վերաքննիչ բողոք
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն հաստատակամ է շարունակել և զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ. ՌԴ դեսպանատուն

Ռուսական կողմը հաստատակամ է շարունակել և զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը 1997 թվականի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։


«Այս փաստաթուղթը սահմանեց մեր միջպետական հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև կարևոր հանգրվան դարձավ ճշմարիտ դաշինքի ոգով երկկողմանի գործընկերության կառուցման գործում։


Մասնավորապես, Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են լիովին ամրապնդել ավանդական բարեկամական հարաբերությունները և համապարփակ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում։ Մեր երկրները պարտավորվել են համագործակցել կայունության և անվտանգության ամրապնդման գործում թե՛ Անդրկովկասյան տարածաշրջանում, թե՛ ողջ աշխարհում», -մասնավորապես  ասված է հաղորդագրության մեջ։

Կառավարությունը կոնյակի սպիրտ արտահանողների համար աջակցության նոր միջոցներ է սահմանել
Հաջորդ նորություն next
 Ռուսաստանը և Իրանը ապրիլի 1-ին կսկսեն Ռեշտ-Աստարա երկաթուղային նախագծի իրականացումը
18.02.2026
Ռուսաստանը և Իրանը ապրիլի 1-ին կսկսեն Ռեշտ-Աստարա երկաթուղային նախագծի իրականացումը