15.08.2025
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում քննարկել է Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ առկա իրավիճակը
12.12.2023
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում քննարկել է Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ առկա իրավիճակը

Ժնևում ընթացող Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված բարձրաստիճան միջոցառումների շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ գլխավոր քատուղարի օգնական Իլզե Բրանդս Քեհրիսին։ Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՀ հանձնառությունները: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով Հայաստան բռնի տեղահանված 100 հազար հայության կարիքների և իրավունքների հասցեագրմանը վերաբերող հարցեր։ Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալը ընդգծել է ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում վաղ ազդարարման մեխանիզմների լավարկման, միջազգային հանրության կողմից դրանց արդյունավետ արձագանքման անհրաժեշտությունը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Երուսաղեմի հայկական թաղամասի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ։