8.10.2024
Էդմոն Մարուքյանը Մեծ Բրիտանիայում ներկայացրել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը
03.04.2023
Էդմոն Մարուքյանը Մեծ Բրիտանիայում ներկայացրել է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունում և խորհրդարանում ունեցած հանդիպումների ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարման և Ադրբեջանի իշխանությունների վերջին գործողությունների մասին տեղեկություններ։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում.  «Բրիտանական Ջոն Սմիթ (John Smith) հիմնադրամի ու Ժողովրդավարության և խաղաղության կառուցման կենտրոնի հրավերով Օքսֆորդում և Լոնդոնում մասնակցեցի մեր տարածաշրջանի մարտահրավերներին նվիրված քննարկումներին։ Այցելության շրջանակներում Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում հանդիպել եմ Հարավային Կովկասի հարցերով զբաղվող արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց հանգամանալից ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարման և Ադրբեջանի իշխանությունների վերջին գործողությունների մասին տեղեկություններ։ Միացյալ Թագավորության խորհրդարանում բրիտանական ուղեղային կենտրոնների համար կազմակերպված հանդիպմանը ներկայացրել եմ խաղաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի և վերջին շրջանում Ադրբեջանի գործողությունների մանրամասները, ինչպես նաև քննարկվող հարցերի շուրջ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները»,- մասնավորապես գրել է Մարուքյանը։