25.04.2025
Գանայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ նախագահի օգնականն քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններն

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով տնօրեն Մայքլ Քարփենթերին:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններն ընդգրկող հարցեր, անդրադարձել են արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և նախանշել հետագա համագործակցության ուղիները: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքին: ՀՀ ԱԽ քարտուղարը վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման պատրաստակամությունը:


 

Ավելի պայծառ ապագան հասանելի է. Բայդենի նամակը Փաշինյանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար