Մոսկվա-Երեւան չվերթն իրականացնող FlyOne Armenia ավիաընկերության ինքնաթիռը, որը մառախուղի պատճառով վայրէջք էր կատարել Թբիլիսիում, վաղուց արդեն վերադարձել է Երևան ու մենկնել է հաջորդ պլանավորված թռիչքին։ Այս մասին հայտնում է FlyOne Armenia ավիաընկերության տնօրեն Արամ Անանյանը: VERELQ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մոսկվայից Երևան թռչող FlyOne Armenia ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիում՝ Հայաստանի մայրաքաղաքում մառախուղի պատճառով։