23.11.2024
Գրիգորյանն ու Բիսվալը քննարկել են ՀՀ-ում խոշոր ներդրումների իրականացման կարևորությունը
prev Նախորդ նորություն

Հայկ Գրիգորյանն ու Վիգեն Քոչարյանն ընտրվեցին

Գաղտնի ընտրության արդյունքում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր է ընտրվել Հայկ Գրիգորյանը:

Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացրելով ընտրության արդյունքները, տեղեկացրել է, որ Հայկ Գրիգորյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր:


Մյուս թեկնածուները` Հովհաննես Ավագյանն ու Նելլի Բաղդասարյանը, կողմ ձայներ չեն ստացել:


Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել էր Գուրգեն Մալխասյանի, Վիգեն Քոչարյանի եւ Ատոմ Հայրապետյանի թեկնածությունները:


Վիգեն Քոչարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր: Գուրգեն Մալխասյանի եւ Ատոմ Հայրապետյանի օգտին կողմ ձայներ չեն գրանցվել: