Կարող է իրեն անգամ կայսր հայտարարել. Հարությունյանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին

88

Վերջերս ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությունը սահմանադրական ճգնաժամ չի առաջացնում եւ չի վկայում դրա առկայության մասին։


Այս մասին ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը, որն իրեն ՍԴ նախագահ էր հռչակել այն պատճառով, որ Սահմանադրության նախկին տարբերակում նշվել են ՍԴ անդամներ, իսկ ներկա տարբերակում՝ դատավորներ։


Գրիգորյանի վարկածով՝ նա միակ դատավորն է, ուրեմն ՍԴ նախագահն է։


«Անգամ եթե հիմա ես հայտարարեմ, որ երկիրը հարթ է, ճգնաժամ չի առաջանա։ Վահե Գրիգորյանի հայտարարությունը ոչ միայն ճգնաժամ չի առաջացնում, այլեւ չի վկայում դրա առկայության մասին։ Այն, որ Գրիգորյանը հայտարարում է ճգնաժամի մասին, վկայում է, որ սահմանադրությունը բոլորին խոսքի ազատություն է երաշխավորել։ Սա կարծիք է։ Այլ բան է, որ կարծիքն անհեթեթ է։ Անհեթեթության վրա ժամանակ կորցնել չարժե։ Ես չեմ կիսում նման մոտեցումը»,- նշել է Դավիթ Հարությունյանը։


Պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսված է Գրիգորյանի քրեական հետապնդում, եթե նա հրաժարվի իր հավակնություններից, Դավիթ Հարությունյանն ասաց, որ եթե նա իրեն Ճապոնիայի կայսր հռչակի, դա ոչ ճգնաժամ, ոչ հետապնդում չի առաջացնի, եթե հրաժարվի իր խոսքերից. «Դուք կարող եք ձեզ նաեւ Մեծ Բրիտանիայի թագուհի հռչակել։ Այլ հարց է, թե ինչպես հասարակությունը կգնահատի ձեզ»։


Հարցին, թե «իշխանությունները Հրայր Թովմասյանից ազատվելու իրավական ճանապարհ չունե՞ն», Դավիթ Հարությունյանն ասել է, որ նման ձեւակերպումներն այնքան հեռու են իրավունքից, որ նա հրաժարվում է պատասխանել այդ հարցին։


Նախկին նախարարը մեկնաբանել է նաեւ հարցը, թե արդյոք անցումային արդարադատությունը տարածվում է 2008 թվականի «Մարտի 1-ի» գործի վրա։ Նախկին նախարարի խոսքով՝ անցումային արդարադատությունը չի կարող փոխարինել քրեականին, դա ուղղակի արգելված է սահմանադրությամբ։ Ուստի, նախկին նախարարը բացառում է «այդքան անհեթեթ զարգացումը»։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...