ԵՄ-ն կոչ է անում Իրանին շարունակել կատարել միջուկային գործարքը

Եվրամիությունը կոչ է անում Իրանին շարունակել կատարել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը` իրանական միջուկային գործարքի խաղաղ բնույթի ապահովման համար։ Այդ մասին ասել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանիչը:

«Մենք աշխատում ենք համաձայնագրի պահպանման ուղղությամբ: Մենք կոչ ենք անում Իրանին` շարունակել համապատասխանել դրան», - ասել է նա:

Տպել

Загрузка...