Վրաստանը պետք է ներողություն խնդրեն ՈւՄՎ-ի հետ կապված իրադարձությունների համար. Սլուցկի

Վրաստանի ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի այն իրադարձությունների համար, որոնք տեղի ունեցան վրացական խորհրդարանում Ուղղափառության միջազգային վեհաժողովի (ՈւՄՎ) գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, եւ եզրակացություններ անել ստեղծված իրադրությունից: Այս մասին հայտարարել է Պետդումայի՝ միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:


«Վրաստանը, ինչպես ցույց տվեցին Ուղղափառության միջազգային վեհաժողովի իրադարձությունները, ի վիճակի չէ ապահովել նրանց անվտանգությունը, ովքեր ժամանում են բարձր մակարդակի միջազգային միջոցառման: Դա շատ ցավալի է, ցավալի է անձամբ ինձ եւ իմ բազմաթիվ գործընկերների համար, բայց ժամանակը տեղում չի կանգնում: Ես կարծում եմ, որ Վրաստանի ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի»,-ասել է Սլուցկին: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ առայժմ վրացական իշխանությունները ներողություն չեն խնդրել ռուսական կողմից:


«Երկրորդ՝ հուսով եմ, որ կարվեն համապատասխան եզրակացություններ: Եվ եթե մենք վստահ լինենք, որ Վրաստանում մեր քաղաքացիների անվտանգությանը ոչինչ չի սպառնում, իսկ այժմ մենք դրանում ամենեւին վստահ չենք, ապա ցանկացած որոշում ինչ-որ մի ժամանակ կարող է վերանայվել: Ես Վրաստանի ղեկավարությանը, քաղաքական գործիչներին, որոնք երկրում ներկայացնում են տարբեր քաղաքական ուժերի, խորհուրդ կտայի խորհրդածել այն մասին, թե ինչ տեղի ունեցավ, եւ համարժեք եզրակացություններ անել»,-նշել է պատգամավորը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...