27.04.2024
Խորհուրդ կտամ Դանիել Իոաննիսյանը հանգիստ նստի տեղը. Արթուր Վանեցյան
prev Նախորդ նորություն

ՊՆ-ն հերքել է վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, Երեւան տեղափոխելու մասին կեղծ լուրերը

Հայաստանի Հանրապետւթյան պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ԶՈՒ բոլոր պարտադիր ժամկետային զինծառայողները, այդ թվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, զինվորական ծառայության ընթացքում պարբերաբար, իրենց ստորաբաժանումների կազմով, նախօրոք հաստատված ուսումնական պլանի համաձայն, տեղափոխվում են այլ, մասնավորապես՝ ուսումնական զորամասեր՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով:


«Որպես կանոն՝ բոլոր տեղաշարժերը կատարվում են հաստիքային ստորաբաժանման կազմով, կարճաժամկետ են և սահմանափակվում են կոնկրետ միջոցառման ավարտով: Նշված կարգը վերաբերում է բոլոր զինծառայողներին։


Պաշտպանության նախարարությունը վերստին հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից, առավել ևս՝ չճշտված, կամ ակնհայտ կեղծիք պարունակող լուրերն օգտագործել ներքաղաքական նպատակներով։ Միևնույն ժամանակ՝ ևս մեկ անգամ կոչ ենք անում զինված ուժերին վերաբերող ցանկացած տեղեկատվություն ճշտել ՊՆ համապատասխան ծառայությունից», - ասված է հաղորդագրությունում։


Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ լուրեր էին տարածել, որ «դավադիր պատերազմի» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, նրա որդուն՝ Աշոտ Փաշինյանի տեղափոխել են Երեւան:

Նախագահը նոր դեսպաններ է նշանակել
Հաջորդ նորություն next