Թուրքիան ռուսական գազի ներմուծումը կրճատել է մինչև վերջին տասնամյակի նվազագույն ցուցանիշը

Թուրքիան 2019 թվականի առաջին եռամսյակում ռուսական գազի ներմուծումը կրճատել է մինչեւ 4,522 մլրդ խորանարդ մետր՝ 2018 թվականի համապատասխան ժամանակաշրջանի 7,917 մլրդ խորանարդ մետրի համեմատությամբ:


Այդ ցուցանիշը նվազագույնն է ընթացիկ տասնամյակի ընթացքում: Առաջին եռամսյակում գազի ներմուծումն ավելի քիչ է եղել միայն 2010 թվականին՝ 4,323 մլրդ խորանարդ մետր:


Երկիրը տուժում է արժութային ու ֆինանսական ճգնաժամից, որը նվազեցնում է տնտեսության գնողունակությունը: Մյուս կողմից՝ հանրապետությունն օգտվում է մատակարարումների դիվերսիֆիկացումից՝ ավելացնելով գազի գնումներն Ադրբեջանում, ինչպես նաեւ համաշխարհային շուկայում՝ հեղուկացված բնական գազի տեսքով:

Տպել

Загрузка...