ՌԴ-ն և Իրանը վիզային ռեժիմի դյուրացման մասին արձանագրություն են ստորագրել

Ռուսաստանը և Իրանը արձանագրություն են ստորագրել քաղաքացիների առանձին կատեգորիաների համար վիզային ռեժիմի դյուրացման մասին, ինչը կնպաստի շփումների զարգացմանը: Այդ մասին Մոսկվայում Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


Մասնավորապես` գործարարները կկարողանան հեշտացված կարգով վիզա ստանալ շահագրգիռ կազմակերպությունների ուղիղ հրավերների հիման վրա:


«Իհարկե, դա կնպաստի մարդկանց միջև շփումների զարգացմանը»,- ասել է ՌԴ նախարարը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...