ԱՄՆ-ն դրամաշնորհներ կտրամադրի. դեսպանը տպավորված է Հայաստանի ձեռնարկատիրական ներուժով

107

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին տպավորված է Հայաստանի ձեռնարկատիրական ներուժով: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ Երեւանում կայացած «Գյուղատնտեսական շրջանների զարգացում՝ նոր տնտեսական հնարավորություն» ծրագրի մեկնարկի շրջանակներում: 


Դեսպանը նշել է, որ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների համագործակցությամբ իրականացվող ծրագիրը ուղղված է գյուղատնտեսության ոլորտի մրցունակության բարձրացմանը, որտեղ զբաղված է Հայաստանի բնակչության 40 տոկոսը: Լին Թրեյսին նաև ասել է, որ ծրագիրն ուղղված է անհատ ձեռներեցության ներուժի բացահայտման աջակցությանը և այդ նպատակով դրամաշնորհներ կտրամադրվեն: 


Անդրադառնալով ՀՀ-ում հայտարարված տնտեսական հեղափոխությանը, Թրեյսին ասել է, որ այն կապված է բիզնեսի համար ներկայումս գոյություն ունեցող խոչընդոտների վերացման հետ, ինչը թույլ կտա ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել հետագա զարգացման համար:


«Առողջ բիզնես կլիմայի ձեւավորման աշխատանքները համահունչ են ժողովրդավարության զարգացման ոլորտում ՀՀ իշխանությունների ձգտման հետ», - ասել է ԱՄՆ դեսպանը:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...