Մենք հույս ունենք, որ Գերմանիան կօգնի մեզ անդամակցել Եվրոպային. Զուրաբիշվիլի

106

Մենք հույս ունենք, որ Գերմանիան կօգնի մեզ անդամակցել Եվրոպային բոլոր այն ուղիներով, որոնք այսօր հնարավոր են: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Գերմանիայի դաշնային նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսում:


Նա ընդգծել է Գերմանիայի հետ տնտեսական և մշակութային հարաբերությունները խորացնելու կարևորությունը:


«Մենք հույս ունենք, որ Գերմանիան կօգնի մեզ անդամակցել Եվրոպային այն բոլոր ուղիներով, որոնք այսօր հնարավոր են և այնքան, քանի դեռ Վրաստանը չի անդամակցել ԵՄ-ին քաղաքականապես և իրավական առումով»,- ասել է Զուրաբիշվիլին:

Տպել

Загрузка...