27.04.2024
Ժամը 17:00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39.5%. շուրջ 11% ավելի քիչ քան 2017 թ.
prev Նախորդ նորություն

Սա ժամանակավոր` ճգնաժամային պառլամենտ է լինելու. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ այսօր մի հսկա զանգված չի մասնակցելու ընտրություններին ու դա հիմնականում գիտակցված քայլ է:


«Ընտրություններից դեռևս մի քանի շաբաթ առաջ մի քանի անգամ ասել եմ, որ ինձ հիմնականում հետաքրքրում է մասնակիցների քանակը: Հիմա էլ եմ այդ կարծիքին:


Ինչու: Քաղաքական համակարգը փլուզված է և մարդիկ առհասարակ կուսակցություններին չեն վստահում, այդ թվում նաև ՔՊ-ին: Մարդիկ քվեարկելու են ընդամենը Նիկոլի ցուցակի օգտին` ով որ քվեարկի: Մի հսկա զանգված չի մասնակցելու ընտրություններին ու դա հիմնականում գիտակցված քայլ է:


Նիկոլի վարկանիշի անկման դեպքում անիմաստ է դառնում Նիկոլի ցուցակով կազմված խորհրդարանը: Սա ժամանակավոր` ճգնաժամային պառլամենտ է լինելու: Չմասնակցողների համար այս խորհրդարանը լեգիտիմ չի և դրա համար է կարևոր չմասնակցողների տոկոսը: Դա իր դերը հետագայում կատարելու է»,-գրել է քաղաքագետը ֆեյսբուքյան էջում։


Հիշեցնենք, որ ժամը ժամը 17:00-ն քվեարկությանը մասնակցել է 1 մլն 25 հազար 2 մարդ, կամ ընտրողների 39.54 տոկոսը:


Նշենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ժամը 17:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել էր ընտրողների 50.93 տոկոսը կամ 1 միլիոն 317 հազար 936 քաղաքացի:


 


 

Ինչո՞ւ է այս ընտրություններին մարդկանց մասնակցության թիվը ցածր. փաստաբանի դիտարկումները
Հաջորդ նորություն next