27.04.2024
Գնաճ եք «սադրում»․ Փաշինյանի կողմնակից տնտեսագետները՝ Շարմազանովի հայտարարության մասին
prev Նախորդ նորություն

Վստահության քվե եմ ակնկալում ժողովրդից. Փաշինյանը քարոզարշավը մեկնարկեց Թալինից

Եթե ես հիմա ասեի, որ ես վարչապետի թեկնածու չեմ ու չեմ առաջադրվում ու չեմ լինելու վարչապետ, դա կլիներ փախուստ, դա կլիներ ճանապարհի կեսից դավաճանել ժողովրդին: Ես վարչապետ կլինեմ միայն ձեր որոշման պարագայում: Այս մասին Թալինում, մեկնարկելով «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը, հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:


Նա նշեց, որ ինքը դարձել է ՀՀ վարչապետ, որովհետև ժողովուրդն է այդպես որոշել.


«Ինչքա՞ն եմ ես մնալու ՀՀ վարչապետ: Այնքան ժամանակ, քանի դեռ դուք կորոշեք, որ ես պետք է կրեմ այդ կարգավիճակը», - ասաց նա՝ ավելացնելով, որ հիմա ամեն ինչ փոխվել է:


«Նախկինում ՀՀ քաղաքացիների ձայնը գողանում էին, քաղաքացիների ձայնը նենգափոխում էին: Հեղափոխության ամենամեծ արդյունքը արձանագրենք՝ մենք Հայաստանից վերացրեցինք հեղափոխություների անհրաժեշտությունը, որովհետև բոլոր այն դեպքերում, երբ դուք որոշեք հեղափոխություն անել, դուք ձեր հեղափոխությունը կարող եք անել ձեր մեկ քվեաթերթիկի միջոցով։ Հեղափոխությունը տեղի ունեցավ, որովհետև ժողովուրդը զրկված էր ընտրություններով իշխանություն ձևավորելու հնարավորությունից, որովհետև դուք քվեարկում էիք մեկի օգտին, ընտրվում էր մեկ ուրիշը»,- շեշտեց նա։


Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վստահության քվե է ակնկալում ժողովրդից։


Հայաստանում եկել է ժամանակն իրականացնելու տնտեսական հեղափոխություն, Թալինում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։


«Հայաստանը առաջիկա շրջափուլում պետք է մենք բարձրացնենք բոլորովին նոր քաղաքական և տնտեսական մակարդակի վրա», - ասաց նա։


Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2019 թվականի ընթացքում կլինի մի քանի փոփոխություն։


Անցնելով նախընտրական խոստումներին, Փաշինյանը հայտարարեց, որ իրենց կառավարությունը միկրոբիզնեսն ամբողջությամբ ազատելու է հարկերից և, օրինակ, Թալին քաղաքում աշխատող բոլոր հիմնարկները, այդ թվում, առևտրի կրպակները, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցելու 24 միլիոն դրամը, ազատվելու են հարկերից: Սա, ըստ նրա, աշխատանքի խրախուսման իրենց քաղաքականության արդյունքն է։ Բացի այս, շարունակեց քաղաքացու քվեի հետևից Թալին եկած վարչապետի պաշտոնակատարը, անհատ տաքսու վարորդներն են ազատվելու բոլոր տեսակի հարկերից։ Ինչպես նաև տուգանքի առավելագույն չափն է փոխվելու՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքի առավելագույն չափը սահմանափակվելու է 29 հազար դրամով:


«Նախկինում ՀՀ-ում տարվել է այն քաղաքականությունը, որ քաղաքացին հնարավորինս խեղճ լինի, միշտ վիզը ծռած կանգնած լինի պաշտոնյաների, մարզպետների առաջ, պատգամավորների առաջ: Մենք ասում են ոչ այդ քաղաքականությանը, մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ մեր քաղաքացիները աշխատեն ու իրենց քրտինքով պահեն իրենց ընտանիքը: ՀՀ քաղաքացու վիզը ծուռ չպետք է լինի», - հավելեց Նիկոլ Փաշինյանը:


 


 

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում ՀՀ-ն կներկայացնի Արարատ Միրզոյանը
Հաջորդ նորություն next