Իրանն ԱՄՆ-ին մարդկության դեմ հանցագործությունների մեջ է մեղադրել

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր էջում գրել է, որ ԱՄՆ-ն մասնակից է Իրանում և Եմենում «մարդկության դեմ հանցագործություններին»:

Զարիֆն ընդգծել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Իրանին է պատասխանաատու համարում Վաշինգտոնի սահմանած «ապօրինի պատժամիջոցների» համար: Սակայն, նրա կարծիքով, ԱՄՆ-ն պատասխանատու է «մարդկության դեմ հանցագործությունների համար»:

Նախարարը հավելել է, որ ամերիկյան պատժամիջոցներն առաջին հերթին վերաբերում են Իրանի բնակչությանը, որը բարդությունների հետ է բախվում դեղորայքի և պարենի հասանելիության հարցում:

Տպել

Թեմայի այլ նորություններ