ԵԱՀԿ-ի բարեփոխումը վաղուց է հասունացել. Լավրով

537

ԵԱՀԿ-ի բարեփոխումը վաղուց է հասունացել, այդ թվում՝ կազմակերպության ավելի շատ անաչառության ապահովման համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:


«Սա արդեն մեր չորրորդ հանդիպումն է այս տարի, ինչն ընդգծում է այն կարեւորությունը, որը մենք տալիս ենք ԵԱՀԿ-ի շրջանակներում համագործակցության զարգացմանը եւ կազմակերպության դերի ամրապնդմանը եվրատլանտյան տարածքում»,- ասել է Լավրովը կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ կայացած հանդիպմանը:


«Մենք լիովին պաշտպանում ենք ԵԱՀԿ-ում դրական օրակարգի ձեւավորման, վստահության վերականգնման համար այդ կազմակերպության օգտագործման ձեր ցանկությունը: Դրա համար, անշուշտ, քիչ բան չպետք է արվի նաեւ այն հարցում, ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ի վաղուց հասունացած բարենորոգումներին՝ դրա աշխատանքում վաղուց նշված հավասարակշռախախտումը շտկելու, օբյեկտիվություն եւ անաչառություն ապահովելու նպատակով, ինչպես որ դա պահանջում են հիմնարար փաստաթղթերը»,- ընդգծել է Ռուսաստանի նախարարը:


Նա հավելել է, որ դա կդառնա ինչպես այսօրվա հանդիպման, այնպես էլ Եվրակազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ դեկտեմբերին կայանալիք նիստի քննարկման առարկան:

Տպել

Загрузка...