Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5մլն գրավի դիմաց ազատ արձակվեց

220

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը կալանքից ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց։ VERELQ-ին լուրը հաստատեցին Հատուկ Քննչական ծառայությունից:


Հիշեցնենք, Աբրահամյանին պատկանող տարածքում մեծ թվով զենք-զինամթերք էր հայտնաբերվել, նա անազատության մեջ էր օգոստոսի 12-ից:


Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելու, պահելու համար ( ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Ըստ ՀՔԾ-ի, նա ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիր, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ