Երկիր մոլորակի բնակչության մոտ կեսը օրական $5,5 դոլարով է ապրում. զեկույց

354

Երկիր մոլորակի բնակչության մոտ կեսը՝ 46%-ը, կամ 3,4 մլրդ մարդ պայքարում է իր հիմնական կարիքների բավարարման համար և ապրում է օրական մոտ $5,5 դոլարով: Դա է վկայում Համաշխարհային բանկի զեկույցը՝ նվիրված աղքատության խնդրին:

ՀԲ-ն հոկտեմբերի 17-ին, երբ նշվում է Աղքատության վերացման համար պայքարի միջազգային օրը, հրապարակել է զեկույցի տվյալները, որը նկարագրում է 2015թ. իրավիճակը:

«Ավելի քան 1,9 մլրդ մարդ կամ մոլորակի բնակչության 26,2%-ը 2015-ին ապրել է օրական 3,2 դոլարով: Բնակչության մոտ 46%-ը ապրել է օրական 5,5 դոլարով»,- ասվում է զեկույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Չնայած ծայրահեղ աղքատ բնակչության քանակը, որն օրական ընդամենը 1,9 դոլար ունի, կրճատվել է մինչև մոլորակի բնակչության 10%-ը, այնուամենայնիվ, աղքատության խնդիրը մինչ օրս շարունակվում է, իսկ կրճատման տեմպերը դանդաղել են: Դա կապված է նրա հետ, որ տնտեսական զարգացման արդյունքում մի իրավիճակ է ստաղծվել, երբ աշխարհի աղքատ բնակչության մեծ մասն այժմ ապրում է առավել բարգավաճ երկրներում, կարծում են ՀԲ-ում:

Նշվում է, որ խնդիրն առավել արագ տեմպերով է հաղթահարվում Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում, որտեղ բնակչության ամենաաղքատ 40%-ի եկամուտը 2010-2015թթ. միջինն աճել է 4,7%-ով:

Տպել

Загрузка...