ԱՄՆ-ի քաղաքականությանը դիմակայելն աշխարհը կփրկի «նոր Հիտլերներից». Իրանի ՊՆ

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին հայտարարել է, որ անհրաժեշտ է դիմակայել ԱՄՆ-ի քաղաքականությանը, այլապես կարող են «նոր Հիտլերներ» հայտնվել: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը:


«Եթե մենք հակահարված չտանք ԱՄՆ-ի քաղաքականությանը, ապա կդառնանք «նոր Հիտլերների» հայտնվելու վկաները»,- ասել է Խաթամին: Նա ընդգծել է, որ «Իրանը հավատարմություն է դրսեւորել միջազգային պայմանավորվածություններին, բայց Վաշինգտոնը դժգոհ է Թեհրանի բռնած անկախ դիրքից, նրա նկատկմամբ պատժամիջոցներ է սահմանում եւ նույնիսկ խոչընդոտում Է դեղորայքի ներմուծմանը»:


Նախարարի խոսքով՝ Իրանը հանդես է բերել այն խնդիրները լուծելու ձգտում, որոնք կապված են միջուկային տեխնոլոգիաների տարածման հետ, այն դեպքում, երբ ԱՄՆ-ն «ոտնահարեց միջազգային պայմանագիրը»:

«Աշխարհը պետք է պատասխան միջոցներ ձեռնարկի հարստահարողների դեմ»,-հավելել է նա:

Տպել

Թեմայի այլ նորություններ