Պոմպեոն Իրանի կառավարությունը համեմատել է մաֆիայի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի երեկոյան Քալիֆորնիայում՝ Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամում հանդես է եկել ելույթով, որում խիստ քննադատության է ենթարկել Իրանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը:


նա մեղադրել է Իրանի ղեկավարությանը կոռուպցիայի եւ մարդու իրավունքների խախտումների մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ «Իրանի ղեկավարությունն ավելի շուտ մաֆիա է հիշեցնում, քան կառավարություն...ԱՄՆ–ն չի վախենում դիմակայել իրանական վարչակազմին ամենաբարձր մակարդակով»,–ասել է Պոմպեոն։


Մինչ այդ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը «կտուժի հետեւանքներից», եթե շարունակի ԱՄՆ-ին սպառնալ:


«Իրանի նախագահ Հասան Ռոհանիին. երբեք, այլեւս երբեք ԱՄՆ-ին չսպառնաք կամ կտուժեք հետեւանքներից, այնպիսի հետեւանքներից, որոնք ամբողջ պատմության մեջ դեռեւս երբեք չեք տեսել: Մենք այլեւս այն երկիրը չենք, որը պետք է հանդուրժի ձեր խելացնոր բառերը դաժանության եւ մահվան մասին: Ավելի զգույշ եղեք»,- նշել է Թրամփն իր Twitter-ում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տպել

Թեմայի այլ նորություններ