Նահապետ Գեւորգյանը լքել է Հանրապետական կուսակցությունը եւ ՀՀԿ խմբակցությունը

340

ՀՀԿ ԱԺ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյանը լքել է Հանրապետական կուսակցությունը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը:


Այս տեղեկությունը հասատել է ՀՀԿ կազմակերպչական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:


Վերջինս նշեց, որ տեղեկություններ չունի, թե որն է եղել Գեւորգյանի նման քայլի պատճառը: Նահապետ Գեւորգյանը մեր զանգերն անպատասխան թողեց:


Նշենք, որ նրանից զատ ՀՀԿ-ն լքել էին Արման Սահակյանը, Արթուր Գեւորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը, Ֆելքիս Ցոլակյանը, Աշոտ Արսենյանը եւ այլք:


Ավելի վաղ, «Հանրապետական» խմբակցությունը կորցրել է մեծամասնությունը խորհրդարանում:

Տպել

Թեմայի այլ նորություններ