ՀՀ-ում իրավիճակն ալեկոծված է, պետք է պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների․ ԵՄ դեսպան

175

Հայաստանում իրավիճակը բավականին ալեկոծված է։ Այն այդպես էլ մնում է։ Ալեկոծությունը երբեմն կարող է անկայունացնել վիճակը, բայց երբեմն էլ կարող է իրավիճակը փոխել։


Այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հունիսի 14-ին Արևելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով քննարկման ժամանակ։


Նրա խոսքով, Արևելյան գործընկերությունը տարածաշրջանում խրախուսում է ճկուն քաղաքականությունը: «Մեզ անհրաժեշտ են ճկուն կառուցվածքներ, որ մեր տնտեսությունն ու հասարակությունը պատրաստ լինեն անկանխատեսելի զարգացումներին», - ասաց նա ու հավելեց, որ դա է Եվրամիության քաղաքականության առանցքը։ «Օգնել մեր գործընկերներին պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների։ Պետք է պատրաստ լինել անկանխատեսելի զարգացումների»,- նշեց դեսպանը։


Անդրադառնալով քաղաքական մարտահրավերներին՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը նշեց, որ Արևելյան գործընկերությունը տարածաշրջանի երկրների հետ այս հարցում ունի երկկողմանի օրակարգ, որն առաջնահերթություն է:


«Մենք ցանկանում ենք օգնել երկրներին, որպեսզի նրանք կարողանան համագործակցել միմյանց հետ առավել քան երբևէ»,- ասաց դեսպանը։

Տպել

Թեմայի այլ նորություններ