Թուրքիան պատրաստվում է թողարկել սեփական արտադրության Էլեկտրամոբիլներ

702

Մինչեւ 2021 թվականը Թուրքիան մտադիր Է միանալ ավտոմեքենաներ արտադրող երկրներին թվին, ընդ որում նա դա պատրաստվում Է անել սեփական արտադրության միանգամից հինգ տարբեր մոդելների պատրաստման ճանապարհով: Այդ պլանների մասին, ինչպես տեղեկացնում Է Anadolu-ն, հայտարարել է հանրապետության գիտության, արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Ֆարուք Օզլյուն:


«Սկզբնապես արտադրական հզորությունները նախատեսված կլինեն 200 հազար ավտոմեքենայի թողարկման համար: Պլանավորվում է պատրաստել ավտոմեքենաների հինգ մոդել, ընդ որում՝ խոսքը էլեկտրամոբիլների մասին է, ինչպես որ դա պլանավորվում էր ի սկզբանե»,-ընդգծել է նա:


Մեկնաբանելով այս նախագծի իրագործման հանրապետության պլանները՝ նախարարության ղեկավարը նաեւ պատմել Է, որ «ավտոմեքենաները նախատեսված են միջին եւ բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիների համար»: «Դրանք լյուքս դասի ավտոմեքենաներ չեն լինի, մենք ակնկալում ենք թողարկել C եւ B դասի ավտոմեքենաներ: Ընդ որում՝ ավտոմեքենաները որակով կգերազանցեն արտասահմանյան նմանօրինակներին, ինչպես նաեւ առնվազն 5 տոկոսով ավելի էժան կլինեն»,-նշել Է նա:


Օզլյուի խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում թուրքական ավտոմեքենայի ստեղծման նախագիծը գանձարանին կբերի առնվազն 50 մլրդ եվրո: «Այս նախագիծը նաեւ կնպաստի 4 հազար մասնագետների աշխատանքի տեղավորմանը, դրա շրջանակներում կբացվի մինչեւ 20 հազար աշխատատեղ»,-հայտնել է նախարարը:

Տպել

Թեմայի այլ նորություններ