Կառավարությունը նշանակեց Սյունիքի ու Արմավիրի նոր մարզպետներին

554

Հայաստանի կառավարության հունիսի 8-ի նիստի ժամանակ նշանակվեցին Սյունիքի ու Արմավիրի նոր մարզպերները: Այսպիսով Նիկոլ Փաշինյանի հլխավորած կառավարությունն ավարտեց շաբաթներ առաջ «բոլոր մարզպետները փոխվելու են» խոստմամբ սկսված մարզերի նոր ղեկավարների նշանակման գործընթացը:


Կառավարությունը նախ Աշոտ Ղահրամանյանն ազատեց Արմավիրի մարզպետի պաշտոնից, իսկ Վահե Հակոբյանը՝ Սյունիքի մարզպետի պաշտոնից: Նույն նիստի ժամանակ գործադիրի որոշմամբ Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ, իսկ Կարեն Համբարձումյանը՝ Սյունիքի մարզպետ:


Նշվում է, որ Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանը ԲՀԿ-ական է: Նա աշխատում էր «Հայէլցանց»-ում որպես բաժնի պետ եւ հանդիպսանում է Սիրիանի նախկին ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան:


Մամուլի հրապարակումների համաձայն,վերջինը ԲՀԿ ցուցակով մասնակցել է Սիսիանի քաղաքապետի ընտրություններին, իսկ առողջապահություն նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը ՝ ՀՅԴ համամասնական ցուցակով ցանկանում էր պատգամավոր դառնալ։


Նշվում է, որ Գագիկ Միրիջանյանը ՀՀ ԱՆ «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրենն է: Միրիջանյանը որոշ ժամանակ աշխատել է առողջապահության փոխնախարար, իսկ դրանից առաջ Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավարն էր:


Գագիկ Միրիջանյանը վաստակավոր բժիշկ Մուշեղ Միրիջանյանի որդին է: Վերջինս, ըստ մամուլի տեղեկությունների, Գագիկ Ծառուկյանի ընկերն է: Նշվում է, որ երկու մարզերը քվոտայով տրվել են ԲՀԿ-ին:


Նշենք, որ նախորդ շաբաթ կառավարության նիստում նշանակվել էին ութ մարզի մարզպետներ:


Աշոտ Սիմոնյանը նշանակվել էր Արագածոտնի մարզպետ, Գարիկ Սարգսյանը՝ Արարատի մարզպետ, Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի մարզպետ, Վահե Ղալումյանը՝ Տավուշի մարզպետ, Կարեն Սարուխանյանը՝ Շիրակի մարզպետ, Իշխան Սաղաթելյանը՝ Գեղարքունիքի մարզպետ, Հրանտ Մարգարյանը՝ Լոռու մարզպետ, Արագած Սաղաթելյանը՝ Վայոց ձորի մարզպետ:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...