30.04.2024
«Բոինգը» հեռանկարային է համարում Հայաստանի ավիացիայի շուկան
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Պերմյակովը պատիժը կկրի Հայաստանում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին պետական օղակում ձևավորվում է մի նոր կառույց, որը պետք է գործի բիզնես շահերի պաշտպանության շրջանակներում։ Մեզ հասած տեղեկություններով, ՎԶԵԲ-ը կառավարության առջև պայման է դրել՝ մինչև աշուն ստեղծել բիզնես օմբուդսմենի ինստիտուտ, որը կգործի ՄԻՊ գրասենյակից անկախ և միտված կլինի պետական օղակի ճնշումներից պաշտպանել մեծ ու փոքր տնտեսվարողներին։ Որոշ շահագրգիռ ուժեր արդեն իսկ անցել են գործի՝ այդ պաշտոնում տեսնելով իրենց մերձավորներին։ Բիզնես օմբուդսմենի հավակնորդները մի քանիսն են»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, արդեն մեկ ամսից ավել է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քննում է Բաղրամյան պողոտայի նստացույցը հունիսի 23-ին ցրելիս ոստիկանների կողմից թույլ տրված պաշտոնազանցությունների փաստով հարուցված քրեական գործը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մինչ օրս այս գործով տուժող է ճանաչվել 16 անձ, որոնցից 12-ը տարբեր լրատվամիջոցների լրագրողներն են, որոնց նկատմամբ նշված օրը ոստիկանները բռնություն են կիրառել: Սակայն ողջ խնդիրն այն է, որ այդ օրը նստացույցը ցրելիս ոստիկաններն ընդհանուր հաշվով բերման էին ենթարկել 237 անձի, այդ թվում նաեւ՝ լրագրողների: Հիմա ստացվում է, որ անհատ քաղաքացիներից տուժող են ճանաչվել միայն 4-ը: Այս երեւույթի պատճառները, կարծում ենք, դժվար չէ կռահել: Մարդիկ համոզված են, որ եթե մինչեւ վերջ պնդեն, որպեսզի իրենց նկատմամբ առանց հիմքի բռնություն կիրառած ոստիկանը պատժվի, ապա իրենք կարող են լրացուցիչ պատմությունների մեջ ընկնել, դրա համար էլ նախընտրել են կատարվածը մատնել մոռացության: Կամ էլ՝ ՀՔԾ քննիչներն են համոզել նրանց»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրիի բնակիչ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին սպանելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրի շուրջ Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունները, կարծես թե, համաձայնության են հանգել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երկու երկրների իրավապահները որոշել են, որ Պերմյակովը կմնա Հայաստանում եւ պատիժն այստեղ կկրի: Բայց նա կպահվի ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող կալանավայրում. այսինքն՝ Հայաստանի ներսում, բայց՝ ՌԴ տարածքում: Ի դեպ, երեկ ՌԴ ռազմաբազայի կայազորային դատարանում սկսվեց եւ ավարտվեց Վալերի Պերմյակովի դասալքության դրվագով դատավարությունը: Պերմյակովն այդ դրվագով դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Իսկ սպանության դրվագով դատավարությունը տեղի կունենա ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ենթադրվում է, որ այն եւս կարճ կտեւի: «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ եւ ՌԴ իշխանությունները ցանկանում են դատավարությունը, որքան հնարավոր է, շուտ ավարտել. գոնե մինչեւ Սուրբ Խաչի տոնը` սեպտեմբերի 13-ը»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Նյու Յորքում տեղակայված ContourGlobal էներգետիկ ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն ContourGlobal ընկերությունն ու ՀՀ կառավարությունը ավարտել են Որոտանի ՀԷԿ-ի ակտիվների ձեռքբերման գործարքը։ ContourGlobal-ը նաև հայտնել է, որ միջազգային ֆինանսական կորպորացիան, որը ՀԲ խմբի անդամ է, 20 տոկոս մասնաբաժին է ձեռք բերել ContourGlobal հիդրոկասկադում՝ օգնելու ձեռք բերել, շահագործել և վերականգնել Որոտանի հիդրոկայան կասկադը»:

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Նիկողոսյանի դիտարկումներին, թե Մարուքյանին ավելի հեշտ կլինի զրկել մանդատից, քան իրեն՝ շնորհված պարգևներից, երեկ մեզ ասաց. «Անդրանիկ Նիկողոսյանի լկտի պահվածքն ուղղված է ոչ թե իմ, այլ այն մարդկանց դեմ, ովքեր նրան նման բարձր պարգևներ են տվել, արժանացրել են այդ պարգևներին: Այդ նրանք պետք է մտածեն, թե ում են պարգև տվել»։ Մարուքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում Նիկողոսյանի հետ բանավեճի բռնվել, ինքը «այդ լկտի պահվածքով անձին ասելու բան չունի», պարզապես նրան պարգևներ շնորհած անձինք, կառույցները պետք է քայլեր ձեռնարկեն, այլապես «ամբողջ խարանը մնալու է նրանց վրա»: «Ինքը նման հոխորտանքներով, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորի հասցեին նման հայտարարություններ անելով շարունակում է իր քարոզարշավը, որ Հայաստանը չպետք է անկախ պետություն լինի, որ Ռուսաստանից մեկը հանգիստ կարող է գալ այստեղ ու որոշել՝ ով է պատգամավոր, ով՝ ոչ, ում մանդատից զրկել, ում՝ հակառակը: Բայց ես չեմ մտնելու այս անլուրջ բանավեճի մեջ»,- հավելեց Մարուքյանը: Ի դեպ, ԱԺ անկախ պատգամավորը մեզ հետ զրույցում նկատեց, որ Նիկողոսյանը լկտի լինելուց զատ՝ նաև ստախոս է, քանի որ ինքը ճշտել է, որ Նիկողոսյանն այս պահին պաշտպանության նախարարի կողմից նվիրված անվանական զենք չունի»:
Վարչապետ. Կմեկնարկի Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel