6.04.2026
Պերմյակովը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման դասալքության համար
prev Նախորդ նորություն

«Բոինգը» հեռանկարային է համարում Հայաստանի ավիացիայի շուկան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Բոինգ» ընկերության ներկայացուցիչներ Մհեր Պապյանին և Մաքս Նիլովին:

Հանդիպմանն արծարծվել են Հայաստանի ավիացիայի ոլորտի ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:

«Բոինգ» ընկերության ներկայացուցիչները, մասնավորապես, ներկայացրել են Հայաստանի ավիացիայի շուկայի գնահատման և ընդհանուր զարգացումների վերաբերյալ կատարած ուսումնասիրության արդյունքները:

Նրանք նշել են, որ ՀՀ կառավարության կողմից «բաց երկնքի» քաղաքականության որդեգրումը դրական ազդեցություն է ունեցել շուկայի զարգացման վրա, և ներկայումս բիզնես միջավայրը նպաստավոր է ոլորտում առաջընթացը խթանելու համար:

Կողմերը քննարկել են Հայաստանի ավիացիայի բնագավառի բարեփոխմանն ուղղված մի շարք առաջարկություններ, որոնք վերաբերում էին շուկայի մրցունակության բարձրացմանը, ավիատոմսերի գնային քաղաքականությանը, թռիչքների ժամկետներին և այլ հարցերի:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել «Բոինգ» ընկերության ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության և խորհրդատվության համար ու կարևորել համագործակցության շարունակումը:
Մամուլի տեսություն. Պերմյակովը պատիժը կկրի Հայաստանում
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար