Արմեն Սարգսյանին առաջադրելու համար արդեն իսկ 60 ստորագրություն հավաքվել է

450

Նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանին առաջադրելու համար անհրաժեշտ ստորագրահավաք է ընթանում, արդեն իսկ 60 ստորագրություն հավաքվել է: Այս մասին ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումից հետո հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:  


Նրա խոսքով, Արմեն Սարգսյանը ֆորմալացված երկու խմբակցությունների համատեղ թեկնածուն է:


«Այն պատկերացումները, որոնք ունի Արմեն Սարգսյանը, ամբողջովին համահունչ են Աղվան Վարդանյանի պատկերացումներին՝ կապված մեր երկրի ապագայի հատ»,- ասաց նա:


Արձագանքելով այն քննադատությանը, թե Սահմանադրական փոփոխություններից հետո հանրապետության նախագահից ոչինչ կախված չէ, դաշնակցական պատգամավորը հորդորեց կրկին կարդալ Սահմանադրությունը, քանզի նման արտահայտություններ ասելը նշանակում է լավ չհասկանալ Սահմանադրությունը.


«Մեր նոր Սահմանադրությամբ հանրապետության նախագահը պետության գլուխն է, հանրապետության նախագահը կարող է ուղերձով դիմել ԱԺ-ին և իր գործառույթները ոչ միայն ֆորմալ կատարել. իր գործառույթները բխում են Սահմանադրության ոգուց, ինչը նշանակում է, որ շատ բան կախված է պետության գլխից»,- հավելեց Աղվան Վարդանյանը:


Հիշեցնենք, Ազգային Ժողովը ՀՀ նախագահ կընտրի մարտի 2-ին:

Տպել

Թեմայի այլ նորություններ