Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդադեմոկրատական կուսակցությունը» նոր առաջնորդներ ունի

216

Թուրքիայի քրդամետ՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը կիրակի համագումարի ժամանակ նոր առաջնորդների է ընտրել: Նրանցից մեկը՝ 54-ամյա Սեզայի Թեմելլին, փոխարինել է քրդամետ կուսակցության բանտարկված առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշին: 50-ամյա Փերվին Բուլդանն էլ ընտրվել է որպես համանախագահ:

Նրանք առաջնորդելու են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը 2019 թվականի նոյեմբերին Թուրքիայում սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին:

Դեմիրթաշն ավելի վաղ հայտարարել էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը կուսակցության առաջնորդի պաշտոնի համար, որոշումն էլ վերահաստատել էր նամակի միջոցով, որն ընթերցվել է համագումարի ժամանակ: Նամակում Դեմիրթաշն ասել է նաեւ, որ Թուրքիայի իշխանությունները կարող են հազարավոր բանտեր կառուցել, սակայն միեւնույնն է տեղ չեն գտնի իրենց բոլորին այնտեղ տեղավորելու համար:

Սելահաթթին Դեմիրթաշը ձերբակալվել է 2016 թվականին՝ ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքով: Հատկանշական է, որ դեռ երեկ ընտրված Բուլդանի դեմ Անկարայի դատախազությունն այսօր արդեն հետաքննություն է սկսել՝ Սիրիայում քրդերի դեմ թուրքական բանակի գործողությունները քննադատելու համար:

Տպել

Թեմայի այլ նորություններ