27.04.2024
Պեկին. ԱՄՆ նոր միջուկային դոկտրինը տոգորված է Սառը պատերազմի ժամանակների մտածողությամբ
prev Նախորդ նորություն

Մահացել է ՀՀ-ի ներքաղաքական սկանդալների կենտրոնում հայտնված մորմոն Ջոն Հանթսմանը

Սոլթ Լեյք Սիթիի հիվանդանոցում մահացել է միլիարդատեր գործարար, բարերար Ջոն Հանթսման ավագը: Վերջինիս բազմաթիվ մարդասիրական ծրագրեր է իրականացրել Հայաստանում: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։


Նա հայտնի մորմոն գործարար է: 1970-ականներին իր ընկերությունն արտադրում էր պլաստիկ տարաներ ֆաստֆուդ արտադրող ընկերությունների համար, որոնց թվում է McDonalds ընկերությունը: Հետագայում նրա հիմնած Huntsman կորպորացիան ներգրավված էր քիմիական արդյունաբերության մեջ, ինչպես նաեւ զբաղվում էր ներդրումային ծրագրերով: Նրա ընկերության արժեքը մոտ 11 միլիարդ դոլար է, որը շուրջ 10 հազար աշխատակիցներով գործում է 30 երկրներում:


Հանթսմանները բազմազավակ ընտանիք են: Ջոն Հանթսմանն ու նրա կին Քերոնը ունեն 8 երեխա եւ 56 թոռ: Հիշեցնենք, որ նրա որդիներից մեկը՝ Ջոն Հանթսման կրտսերը, ով նախկինում զբաղեցրել է Յութայի նահանգապետի պաշտոնը, ակտիվ զբաղվել քաղաքականությամբ ու առաջ քաշել իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, այսօր զբաղեցնում է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը:


Հանթսմանների ընտանիքն առավել հայտնի է իր բարեգործությամբ: «Ջոն եւ Քերոն Հանթսման» հիմնադրամն ավելի քան 1 միլիարդ դոլարի մարդասիրական ծրագրեր է իրականացրել կրթության, առողջապահության եւ այլ ոլորտներում: Նրանց կողմից Յութայի համալսարանում հիմնած քաղցկեղի բուժման եւ հետազոտության կենտրոն-հիվանդանոցն աշխարհում այս ոլորտի ամենամեծ հաստատություններից է:


Ջոն Հանթսման ավագի անունը չափազանց հայտնի է նաեւ Հայաստանում եւ Սփյուռքում: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո նա Հայաստանում իրականացրել է շուրջ 20 միլիոն ԱՄՆ դոլարի բարեգործական ծրագրեր: Նրա ֆինանսավորմամբ աղետի գոտում իրականացվել են վերականգնողական աշխատանքներ, հիմնվել է շինանյութի արտադրության գործարան, իսկ հայաստանցի ուսանողները հնարավորություն են ստացել կրթություն ստանալ Յութայի համալսարանում:


Հանթսման ավագն իր ընտանիքի անդամների հետ մի քանի տասնյակ այցելություններ է իրականացրել Հայաստան: Իր գործունեության համար նրան շնորհվել է Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումը, նա արժանացել է նաեւ ՀՀ պետական պարգեւների, որոնց թվում է Մեսրոպ Մաշտոց շքանշանը:


Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Հանթսման ընտանիքի անդամներին, ուր ընդգծել է Հանթսման ավագի մեծ ավանդը երկրաշարժից հետո «Հայաստանում վերականգնողական աշխատանքները կազմակերպելու գործում»:


Հիշեցնենք նաեւ, որ Ջոն Հանթսման ավագի անունը հայտնվել էր նաեւ Հայաստանում ներքաղաքական սկանդալի կենտրոնում: 2012 թվականին Հանթսման ավագը, ով ավելի վաղ վաճառել էր այստեղ գործող իր «Huntsman Building Products» ձեռնարկությունը, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին եւ նրա ստեղծած «Սիվիլիթաս» հիմնադրամին է նվիրաբերում մոտ 2 մլն. ԱՄՆ դոլար:


Նվիրատվությունը հայտնվում է Հայաստանի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Ընդդեմ Օսկանյանի հարուցվում է քրեական գործ փողերի լվացման հատկանիշներով, որն ավելի ուշ կարճվում է: Այն լայն արձագանք է գտնում սփյուռքահայության շրջանում ու միջազգային մամուլի էջերում: Օսկանյանն ու իր կողմնակիցները գործի հարուցումը կապել են արտգործնախարարի քաղաքական գործունեության հետ՝ այն որակելով քաղաքական հետապնդում: Իշխանությունները հերքել են գործի որեւէ առնչությունը քաղաքականության հետ:

ԱՄՆ-ը կվերանայի Հայաստանի հետ գործող կրկնակի հարկման մասին համաձայնագիրը. կոնգրեսական
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online