28.03.2024
Ադրբեջանում շարունակվում են ճնշումները ընդդիմադիրներիփաստաբանների նկատմամբ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կարո Փայլանին ներկայացրել են Խաղաղության նոբելյան մրցանակի

«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության անդամները դիմում են ներկայացրել Նոբելյան հանձնաժողով՝ առաջարկելով Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, այդ երկրի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:


Այս առիթով «Համշենուհի» կազմակերպության նախագահ Սաիդա Օհանյանը հայտարարություն է տարածել եւ նշել, որ իր ղեկավարած կազմակերպության նպատակը կանանց իրավունքների, հայ ժողովրդի նկատմամբ նրա բնօրրանում Արեւմտյան Հայաստանում՝ Համշենում, իրականացված ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, ինչպես նաեւ մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունն է, որոնք նրանց տրված է միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի համաձայն:


«Այս տարի մեր կազմակերպությունը դիմել է Նոբելյան կոմիտե Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու առաջարկով Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր (առաջադրված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կողմից) Կարո Փայլանին, մարդու՝ ով ողջ կյանքը նվիրել է հայ եւ մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործին՝ տարածաշրջանում: Այսօր նա այն քչերից է, ով պատասխանատվություն է վերցրել պաշտպանելու մարդասիրական իրավունքները, բնիկներին, ազգային ու կրոնական փոքրամասնություններին», - նշել է հայտարարության մեջ Սաիդա Օհանյանը:


Օհանյանի խոսքով, Փայլանի ցանած խաղաղության սերմերը՝ տարբեր ազգությունների ու դավանանքների պատկանող մարդկանց միջեւ հանդուրժողականության ու փոխըմբռնման վերաբերյալ, տալիս են դրական արդյունքներ Թուրքիայում: «Եւ այդ ամենը հակառակ այն իրական ճնշումների ու սպառնալիքների, որոնց ենթարկվում է նա իշխանություններին ենթակա ազգայնամոլական ու ծայրահեղական ուժերի կողմից: Վերջիններս պահանջում են նրանից դադարեցնել մարդասիրական ու քաղաքական ակտիվ գործունեությունը», - հիշեցնում է նա:


Սաիդա Օհանյանը դիմել է բարի կամքի տեր բոլոր մարդկանց, կանանց իրավունքների, ինչպես նաեւ մարդկային իրավունքների պաշտպան բոլոր կազմակերպություններին ու միություններին միանալ մեր նախաձեռնությանը եւ ձայնը տալ Կարո Փայլանին: «Խնդրում ենք նաեւ Ձեր կողմից ինքնուրույն կերպով դիմել Նոբելյան կոմիտե՝ 2018 թ. Նոբելյան խաղաղության մրցանակի արժանանացնելու Կարո Փայլանին, որպես ժամանակաշրջանի մեծ մարդասերի եւ մարդկային իրավունքների պաշտպանի», - նշված է նրա հայտարարության մեջ:


Հիշեցնենք, որ հայտը ներկայացնելու ժամանակը խիստ սահմանափակ է, 2018 թ. Հունվարի 30-ը դրա եզրափակիչ օրն է: «Վստահ ենք, Ձեր մասնակցությունը եւ Նոբելյան կոմիտեի դրական որոշումը միասին էական ներդրում կդառնան աշխարհի ամենատաք կետում՝ Մերձավոր Արեւելքում, կայուն խաղաղության եւ ազգերի միջեւ իրական համաձայնության ու համագործակցության հաստատման գործում», - ընդգծել է նա:


Հիշեցնենք, որ օրեր առաջ Փայլանը գրավոր առաջարկ էր ներկայացրել խորհրդարան՝ պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան սպանությունն ուսումնասիրող հատուկ հանձնաժողով կազմելու առաջարկով:


Իր ելույթի վերջում Փայլանը նշել էր. «Շա՛տ ապրես, Հրա՛նտ: Աստված հոգին լուսավորե»: Փայլանի ելույթի այս հատվածն արձանագրության մեջ նշվել է X տառով:

Մարտին Ադրբեջանում բացվելու է իրանա–ադրբեջանական մեքենաշինական գործարանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար