Վրաստանում վերանվանում են ադրբեջանաբնակ գյուղերը

Վրաստանի կառավարությունը նպատակաուղղված փոխում է թրքական տեղանունները, և այդպիսի քաղաքականությունը շարունակվում է 70 տարի: Այդպիսի հայտարարություն է արել Վրաստանում գործող Մարդու իրավունքների կովկասյան կենտրոնի ղեկավար, փորձագետ Էլբրուս Մամեդովը:

Ըստ նրա, 2017-ի դեկտեմբերին Ազգային փոքրամասնությունների եվրոպական կենտրոնում հրապարակվել էր Nomen Est Omen? Naming and Renaming of Places in Minority Inhabited Areas in Georgia զեկույցը, որի հեղինակն է Մարիա Դիեգո Գորդոնը:

Ըստ ադրբեջանցի փորձագետի, այդ քաղաքականությունը տարվում է միայն ադրբեջանական (թրքական) տեղանունների դեպքում, և չի վերաբերում մյուս ազգային փոքրամասնություններին և նրանց տեղանուններին, գրում է Sputnik-Ադրբեջանը։

Փորձագետը կարծում է, որ բոլոր այդ գործողություններն ուղղված են Վրաստանի ադրբեջանական համայնքի դեմ:

«2010-ին մի շարք պաշտոնյաներ Մառնեուլիի շրջանի տեղական մարմիններում իրենց սեփական շահերից ելնելով, հավանություն տվեցին տեղանունների փոփոխմանը և փաստացի համաձայն եղան 19 գյուղի վերանվանմանը, ինչը հնարավոր եղավ կասեցնել միայն հասարակական կազմակերպությունների շնորհիվ: Իսկ Սամցխե Ջավախեթիում որևէ գյուղի վերանվանման մասին խոսք չի եղել»,- ասել է Մամեդովը:

Ըստ նրա, Վրաստանի Բոլնիսի շրջանում 1990-1991թթ. Աբդալլի գյուղը վերանվանվել է Ջավշանիանի, Արխալին՝ Նախիդուրի, Ղոչուլուն՝ Չափալի:

Տպել

Загрузка...