27.04.2024
ՌԴ-ում արձանագրված տնտեսական դրական միտումները դրական են ազդել ՀՀ վրա. նախագահ
prev Նախորդ նորություն

Կյանքը հայ-ադրբեջանական սահմանին. կարեւորը պաշտպանիչ պատերն ու ապաստարաններն են

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կազմել է Ադրբեջանին սահմանակից գյուղերում տիրող իրավիճակի մասին իր զեկույցներ: Դրանց նպատակն ու էությունը ներկայացրել է Պաշտպանի գրասենյակի միջազգային համագործակցության վարչության պետ Միքայել Խաչատրյանը: Այն մասին, թե ինչպես են այստեղ ապրում մարդիկ, պատմում է նաև սահմանամերձ գյուղերից մեկի գյուղապետը, հայտնում է JAMnews-ը:


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը որոշել է անդրադառնալ Հայաստանի սահմանամերձ գյուղերի խնդրին 2017թ-ի ամռանն այս գոտում բռնության կտրուկ աճից հետո: Պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր իրավիճակին ծանոթանալու և Ադրբեջանի կողմից հրաձգության փաստերը հավաքագրելու նպատակով:


Այս տարի արդեն կազմվել է երրորդ զեկույցը: Դրանց նպատակը սահմանամերձ գյուղերի՝ մշտական սպառնալիքի պայմաններում ապրող բնակիչների իրավունքների խախտման մասին համակողմանի տեղեկատվություն ներկայացնելն է: Զեկույցները տրամադրվել են տեղական և միջազգային կազմակերպություններին, Հայաստանում գործող դիվանագիտական առաքելություններին:


Մասնավորապես, հաշվետվություն է կազմվել հոկտեմբերին Տավուշի մարզի Վազաշեն և Բարեկամավան սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կատարված հրաձգության վերաբերյալ:



Միջազգային համագործակցության վարչության պետ Միքայել Խաչատրյանն ասում է. «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հրդեհին, որը բռնկվել է Բարեկամավան գյուղի հարևանությամբ: Մենք զրուցել ենք մոտակա բնակավայրերի բնակիչների և ղեկավարության հետ: Նրանց խոսքով՝ հրդեհը դեպի արոտավայրեր է տարածվել Ադրբեջանի կողմից:


Հայտնաբերվել են նաև դպրոցի շենքի վրա թիրախային կրակի հետքեր: Երեխաներից շատերը դպրոց չեն գնում, քանի որ պարզապես այնտեղից կարող են կենդանի չվերադառնալ: Շատ են լինում դեպքեր, երբ ծնողները հրաժարվում են երեխաներին դպրոց ուղարկել, քանի որ այն վտանգավոր գոտում է գտնվում»:


Կյանքի նորմալ ռիթմն այստեղ վայրկենական խախտվում է, երբ հերթական սրացումն է սկսվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:


Բավական է գոնե մեկ անգամ լինել այս վայրերում հասկանալու համար. ղարաբաղյան հակամարտությունը վաղուց դուրս է եկել չճանաչված պետության տարածքից: Հակամարտության հետևանքները զգում են մարդիկ, որոնք ապրում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում:


«Հրաձգությունն այստեղ վաղուց նորություն չէ և ոչ էլ զարմանալի իրադարձություն: Դա սովորական դարձած իրավիճակ է, պարզապես այս տարի ադրբեջանական կողմից ավելի շատ են կրակել: Մեր գյուղի դպրոցի վրա կրակում են, երեխաներն, իհարկե, դպրոց գնում են, սակայն վտանգ միշտ կա: Բոլոր երեխաները շատ լավ գիտեն՝ ինչ անել. երբ կրակոցներ են լսվում, նրանք կազմակերպված կերպով տեղափոխվում են ավելի անվտանգ վայր», – պատմում է Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը:


Հրաձգության պատճառով ոչ միայն դասապրոցեսն է խաթարվում:


«Գյուղացիներից շատերի հողամասերը հակառակ կողմից երևում են, ինչպես ափի մեջ: Այսինքն՝ դրանք թիրախային գոտում են, և այնտեղ կտրուկ բարդանում է բերքահավաքը», – ասում է Պաշտպանի գրասենյակի աշխատակից Միքայել Խաչատրյանը:



Նրա խոսքերը հաստատում է նաև Վազաշենի գյուղապետը. «Մեր գյուղացիներից շատերի հողամասերն ակտիվ հրաձգության գոտում են: Շատերը պարզապես արդեն մոռացել են, թե ինչ է այգեգործությունը: Այդ առումով ոչ միշտ կարելի է խոսել բերքահավաքի մասին, կյանքն ավելի թանկ է: Միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական կողմում նույնպես բերքահավաք է սկսվում, հաջողացնում ենք մոտենալ մեր հողամասերին»:


«Դա զսպող գործողն է դառնում, որպեսզի ադրբեջանցիները չկրակեն, քանի որ նրանց հողամասերը գտնվում են հայկական զինված ուժերի խոցման գոտում», – պարզաբանում է Միքայել Խաչատրյանը:


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կարևոր են համարում իրենց դիտորդական աշխատանքի արդյունքները միջազգային կազմակերպություններին հասցնելը:


«Մշտադիտարկման արդյունքները տեղակայվել են ընդհանուր հասանելիություն ունեցող քարտեզի վրա: Ավելի լավ տեսանելիության համար Google Earth ծրագրի միջոցով համապատասխան մակնշումներ են արվել, որոնց վրա նշված են խաղաղ բնակավայրերը, ինչպես նաև տներն ու կառույցները, որոնք սեպտեմբերին Ադրբեջանի ԶՈւ հրաձգության տակ են հայտնվել: Փաստահավաք աշխատանքի ընթացքին Պաշտպանը ներգրավում է նաև քաղաքացիական հասարակության և մեդիադաշտի ներկայացուցիչներին:


Մենք զեկույցը փոխանցել ենք Դանիայի Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտին, Օմբուդսմենների միջազգային ցանցին, արտասահմանյան պետությունների դիվանագիտական կառույցներին: Օմբուդսմենների միջազգային ցանցը լավ հարթակ է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր և անհրաժեշտ տեղեկատվության տարածման համար: Այն անհրաժեշտության դեպքում կարող է արձագանքել հստակ դեպքերի», – ասում է Խաչատրյանը:


Սահմանամերձ գյուղերի բնակիչների խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրությունը գրավելիս Պաշտպանի գրասենյակի աշխատակազմը պատրանքներ չունի, թե կրակոցները կնվազեն կամ ընդհանրապես կդադարեն: Սակայն այդ զեկույցներն իրավական փաստաթղթեր են, որոնցում փաստերի հիման վրա գրանցվում է իրական պատկերը:


«Պաշտպանի գրասենյակն այդ առումով չեզոք կառույց է, այդ կապակցությամբ նրա ներկայացրած փաստերն ու փաստաթղթերն արժանահավատ ապացույցներ են: Իսկ մեր գրանցած փաստերը ցույց են տալիս, որ թիրախային կրակի են ենթարկվում այն վայրերը, որտեղ նկատվում են մարդկանց կուտակումներ: Գիշերը, որպես կանոն, թիրախավորվում են տները, իսկ ցերեկը՝ դպրոցներն ու մանկապարտեզները», – պարզաբանում է Միքայել Խաչատրյանը:



Նրա խոսքով՝ դպրոցներում և մանկապարտեզներում երեխաների պաշտպանության որոշակի միջոցներ ձեռնարկվել են. կառուցվել են պաշտպանիչ պատեր: Սակայն դա քիչ է. «Մենք գնահատել ենք իրական կարիքներն ու պաշտպանիչ պատը մեծացնելու առաջարկ ենք ներկայացրել, որպեսզի ծնողները չվախենան իրենց երեխաներին դպրոց ուղարկել: Մենք առաջարկել ենք նաև վերանորոգել ապաստարանները»:


Ապաստարանների և պաշտպանիչ պատերի հետ կապված հումանիտար հարցերով միջազգային կազմակերպություններից զբաղվում է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն: Արդեն կա կազմակերպության դրական պատասխանը, և այն իր հաջորդ տարվա պլաններում հաշվի կառնի տեղի բնակչության կարիքների մասին մարդու իրավունքներ պաշտպանի առաջարկները: Այլ մանրամասներ Միքայել Խաչատրյանը չկարողացավ տրամադրել դրանց գաղտնիության պատճառով և հումանիտար խնդիրների քաղաքականացումից խուսափելու համար:


Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում գրանցված են նաև գյուղերի բնակիչների նյութական կորուստները:


«Տուժել են տներ, ավտոմեքենաներ և այլն: Այդ ամենը փաստագրված է: Սակայն դժվարանում եմ ասել, թե արդյոք կան մարդկանց նյութական կորուստների փոխհատուցման կամ վերականգնման մեխանիզմներ: Եթե շատ այլ երկրներում ապահովագրության մեխանիզմներ են գործում, և այնտեղ դա հնարավոր է, ապա մեզ մոտ նման բան չկա», – ասում է Խաչատրյանը:

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online