Թուրքիան անելիք չունի Արցախյան կարգավորման գործընթացում. Շարմազանով

485

Չնայած Թուրքիայի ձգտումներին` ստանձնել որևէ դերակատարում կարգավորման գործընթացում, մենք հաստատակամորեն հայտարարում ենք՝ Թուրքիան անելիք չունի Արցախյան կարգավորման գործընթացում: Այս մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:


«Թուրքիան սատարել և սատարում է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությանը և շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը: Սա դատապարտելի է: Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափը միակ ընդունելի ձևաչափն է ոչ միայն հայկական կողմերի, այլ նաև միջազգային հանրության համար»,- ասել է ԱԺ փոխնախագահը:


Բանակցություներում առաջընթաց ապահովելու համար, ըստ նրա, նախևառաջ պետք է իրականացվեն Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածություները: Իսկ բոլոր փորձերը՝ սահմանափակել Արցախի ժողովրդի ազատ ու պարտադիր կամարտահայտության իրավունքը խստորեն դատապարտելի են.


«Արցախը հռչակել է իր անկախությունը միջազգային նորմերին և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, և Արցախի անկախությունը նույնքան օրինական է, որքան ԽՍՀՄ նախկին 15 հանրապետությունների անկախացումը: Արցախի ինքնորոշման օրինականությունը կասկածի տակ դնելով՝ Ադրբեջանը կասկածի տակ է դնում իր իսկ անկախության օրինականությունը: Հետևություն. Արցախի անկախությունն այլընտրանք չունի»,- հավելել է նա:

Տպել

Թեմայի այլ նորություններ