Ռուսաստանը գնել է ՎՏԲ Ադրբեջանի գրեթե բոլոր բաժնետոմսերը

1004

ՎՏԲ խումբն ավարտել է ՎՏԲ Արդրբեջան բանկի 99.99 տոկոս բաժնետոմսերի գնման գործարքը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:


Ըստ տարածված տեղեկությունների, ՎՏԲ 24 բանկը, որը մտնում է ՎՏԲ խմբի մեջ, գնել է AtaHolding-ին պատկանող բաժնետոսմսերի 48,99 տոկոսը: Գործարքն ուժի մեջ է մտել 2017-ի նոյեմբերի 10-ից:


Այս կերպ ՎՏԲ Ադրբեջանի բաժնետոմսերն այժմ բաժանված են երկու բանկերի միջև` 51 տոկոսը վերահսկում է ՎՏԲ-ն, 48.99-ը` ՎՏԲ 24-ը: Մնացած 0.01 տոկոսը պատկանում է ֆիզիկական անձ Ադըհազալ Աղաևին:


ՎՏԲ խումբը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որի բաժնետոմսերի մեծ մասը վերահսկում է Ռուսաստանը` Росимущество-ն:

Տպել

Թեմայի այլ նորություններ