28.04.2024
Սարգսյան-Ալիեւ հանդիպումն անցել է «կառուցողական մթնոլորտում». ԵԱՀԿ ՄԽ հայտարարոթյուն
prev Նախորդ նորություն

Պայմանավորվել ենք առաջնագծում լարվածությունն էլ ավելի թուլացնել. Սերժ Սարգսյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:


Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ:


Ինչպես հայտնում են նախագահականից, հանդիպումից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:


Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի առաջմղման հնարավորությունները: Բանակցությունների արդյունքում նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու և հավելյալ քայլեր կատարելու շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով:


Համանախագահները գոհունակություն են հայտնել երկար ընդմիջումից հետո կայացած ուղղակի բանակցությունների առթիվ: Նրանք ընդգծել են, որ պատրաստակամ են կողմերի հետ շարունակել միջնորդական աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ:


Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններին արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:


Ժնևում՝ Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման ժամանակ իր ներածական խոսքում նաև ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները:


«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն, այսպես ասած, չունենք, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք:


Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է հանրապետության նախագահը:


Վեջին անգամ Սագրսյանն ու Ալիեւ հանդիպել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Սանկտ-Պետերբուրգում՝ երկրորդ անգամ 2016 թ-ի ապրիլյան ռազմական բախումներից հետո: Մինչ այդ նրանք հանդիպել էին Վիեննայում: Վերջին երկու հանդիումների արդյունքում կողմերը պայամանավորվել էին անվերապահորեն հետեւել հրադադարի պահպանման ռեժիմին, մեծացնել առաջնագծում Անջեյ Կասպշիկի ղեկավարության տակ գործող դիտորդների քանակը եւ հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմներ ներդնել շփման գծում:


Այդ հանդիպումներից գերթե անմիջապես հետո Բաքուն հրաժարվեց հետաքննության մեխանիզմների ներդրումից, իսկ ըստ ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի՝ համաձայնեց մեծացնել միջազգային դիտորդների թիվը, սակայն դեռևս համաձայնեցված չեն նրանց տեղակայման վայրի հետ կապված հարցերը:


Հատկանշական է, որ թե՛ Սարգսյանի խոսքում եւ թե՛  ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունում խոսք չկա անցյալ տարի Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, որոնց կատարումը Հայաստանը նախապայման էր հռաչակել բանակցությունների վերսկսման համար:


Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ լարվածության թուլացման մասին հանձնառությունը, եթե ոչ առավելագույնը, ապա գլխավորներից մեկն էր, որ կարելի էր այս բանակցություններից ստանալ: «Որովհետեւ հենց Ադրբեջանը չի ուզում այդ վստահության մեխանիզմների մասին խոսել, քանի որ այդ դեպքում կզրկվի թե՛ քարոզչական, թե՛ հոգեբանական լծակներից, որ փորձում է բանեցնել ե՛ւ հայկական կողմերի վրա, ե՛ւ միջնորդների: Եվ այստեղ ես կարծում եմ, որ եթե նման ձեւակերպում է եղել հայտարարությունում, ապա դա արդեն դրական է»,- եզրափակեց քաղաքագետը:


Նրա խոսքով, հանդիպումները, լինի դա նախարարների մակարդակով, թե՝ նախագահների, իմաստ ունեն, եթե Մինսկի խմբի առաջարկների հիման վրա ադրբեջանական կողմը համաձայնվի այդ վստահության մեխանիզմների ներդրման հարցում:


«Պարզ է, որ առանց դրա, որեւէ լուրջ իրական պայմանավորվածություններ, քաղաքական պայմանավորվածություններ, դժվար թե ընդհանրապես իրատեսական լինեն»,- ասաց Սերգեյ Մինասյանը՝ հավելելով, որ միջնորդների հայտարարությանն ինքը թեպետ լավատեսորեն, բայց, այնուամենայնիվ, որոշակի զգուշավորությամբ է վերաբերվում, քանի որ բազմիցս տեսել է, որ թե՛ Վիեննայում, թե՛ Սանկտ-Պետերբուրգում Ադրբեջանը սկզբում համաձայնել, իսկ հետո տարբեր ձեւերով տորպեդահարել է այդ համաձայնությունները:

Բանակցություններում իրական առաջընթացի համար պետք է Արցախի մասնակցությունը. ԱԳՆ
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online