27.04.2024
Անկարան պատասխանել է արաբական երկրների ուլտիմատումին
prev Նախորդ նորություն

ՌԴ ՊՆ. ԻՊ գրոհայիններն ուժերը կուտակում են Համայում

Ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինները տարբեր երթուղիներով տեղաբաշխվում են Սիրիայի Համա գավառում: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Օգտվելով տեղանքի բարդ ռելիեֆից և գիշերային ժամերից՝ ահաբեկիչները տարբեր երթուղիներով զինյալներին տեղափոխում են Համա, որտեղ հետո խոշոր շենքերում կառավարման կետեր են ստեղծում, ինչպես նաև զենքի ու զինամթերքի պահեստներ»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ Սիրիայում ռուսական զորախումբը շուրջօրյա դիտարկում է իրականացնում ԻՊ զինյալների երթուղիների և տեղակայման վայրերի հանդեպ՝ օգտագործելով հետախուզման բոլոր տեսակները:

Թուրքիայում դպրոցական ծրագրից հանվել է Դարվինի Էվոլյուցիայի տեսությունը
Հաջորդ նորություն next