27.04.2024
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է ՀԱՆ-17 տիպի նռնականետ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Կարեն Կարապետյանը թակա՞րդն ընկավ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Հայկական ժամանակը» գրում է. «Արդեն երկու օր լայն քննարկման առարկա է՝ արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը կարո՞ղ է մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին, թե ոչ։ Սույն հարցին «Հայկական ժամանակը» անդրադարձել էր դեռևս նոյեմբերին։ Մասնավորապես գրել էինք, որ Սահմանադրության պահանջով պատգամավոր կարող է դառնալ անձը, որը վերջին 4 տարին բնակվել է ՀՀ-ում։ Արդեն երկու օր է, սակայն, խնդրի նկատմամբ ընդհանուր տրամադրվածությանը փոխվել է։ Կարեն Կարապետյանը երեկվա ասուլիսում ասաց, որ եթե իրեն առաջարկեն գլխավորել ՀՀԿ նախընտրական շտաբը, ինքը կհրաժարվի։ Անցյալ տարեվերջին խմբագիրների հետ հանդիպման ժամանակ վարչապետն ավելի էնտուզիազմով էր մոտենում այս հարցին։ Նա այն ժամանակ հայտարարեց, որ եթե կարիք լինի, արձակուրդ կվերցնի և կզբաղվի ՀՀԿ-ի քարոզչությամբ։

Ի՞նչն է փոխվել, ուրեմն։ Կարծում ենք, Կարեն Կարապետյանը պարզապես փաստի առաջ է կանգնել։ Վարչապետ դառնալու առաջարկությունն ընդունելով նրա մտքով չի էլ անցել, որ Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու տեսանկյունից իր համար անտեսանելի և անհաղթահարելի խոչընդոտներ կան։ Այդ թեմայով հրապարակումներին այն ժամանակ նշանակություն չտրվեց։ Փոխարենը «Գալափի» հարցումները ցույց տվեցին, որ Կարապետյանը երկրում ամենաբարձր ռեյտինգն ունի. տեղի ունեցավ շռնդալից անդամակցությունը ՀՀԿ-ին։ Ի՞նչ իմաստ ուներ այս ամենը, եթե պետք է մեկ ամիս անց պարզվեր, որ այս ընտրությունները ոստիկանության անձնագրային բաժնի կեղծ տեղեկանքներով չեն մրոտելու և եթե Կարեն Կարապետյանը վերջին 4 տարում չի բնակվել Հայաստանում, ուրեմն չի մասնակցի ընտրություններին։ Բայց սա դեռ ամբողջը չէ։ Եթե իրադարձություններն այսպես զարգանան և ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում Կարապետյանը շարունակի զբաղեցնել վարչապետի պաշտոնը, դա, միևնույն է, կարող է տևել մինչև 2018-ի ապրիլ»:

«Ժամանակը» գրում է. «Սերժ Սարգսյանի համար ամենահարմար և հնարավոր վարչապետի թեկնածուն 2017– ի ապրիլից մինչև 2018-ի ապրիլի 9-ը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն Է։ Այդ նպատակով Է Վիգեն Սարգսյանի ուղղությամբ տաժանակիր ջանքեր գործադրվում, որ հանրային ընկալումը պատրաստ լինի այդպիսի խոշոր փոփոխություննեիի։ Դա Է պատճառը, ըստ որի որոշվել Է, որ Վիգեն Սարգսյանը պետք Է գլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը։ Ըստ այս ծրագրի, 2018թ. ապրիլին, նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց առաջ, ՀՀԿ-ն տարբեր երթեր և հանրային միջոցառումներ կանցկացնի, որտեղ «կաղաչեն», որ Սերժ Սարգսյանը դառնա երկրի գլուխը՝ դառնա վարչապետ։ Վիգեն Սարգսյանն Էլ հօգուտ նրա և Սահմանադրության անցումային դրույթների համաձայն, 2018թ. ապիիլի 9-ից առաջ կհրաժարվի պաշտոնից, և նախագահի ժամկետը լրանալուն պես, Սերժ Սարգսյանը կստանձնի վարչապետի պաշտոնը։ Եթե Կարեն Կարապետյանն այս դասավորության մեջ իր համար հարմար պաշտոն չգտնի, կամ պետք Է ամեն ինչ անի, որ այս ծրագրերը տապալի, կամ կրկին մեկնի Ռուսաստան՝ բարձի աշխատավարձով «խոպան»»:

«Հրապարակը» գրում է. «Ընտրություններից առաջ իշխանությունից նեղացածներ չպետք Է լինեն, այս սկզբունքով Սերժ Սարգսյանը որոշել է ոչ մեկին չմերժել՝ ցանկացողների համար ռեյտինգային ցուցակներում տեղ կգտնվի։ ՀՀԿ-ն ադմինիստրատիվ ռեսուրսը հարկ եղած դեպքում կուղղի իր նախընտրելի թեկնածուի վրա, իսկ մյուսներն էլ թող ուժերը փորձեն, դրանից միայն ՀՀԿ-ն է շահելու։ Այս սկզբունքով չեն մերժվել նաև անտանիք մնացած նախկին ԲՀԿ-ականներ Արագած Ախոյանն ու Բազմասեր Առաքելյանը, երկուսն էլ կառաջադրվեն Արագածոտնի մարզում, ռեյտինգայինով։ Այս մարզում թեկնածուների առավելագույն թիվը կլինի 8-ը, մեծ մասը նրանցից հայտնի Է, ցուցակում կլինեն նաև Աժ պատգամավոր Մնացական Մնացականյանը, Նաիրի Սահակյանը՝ նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը։ Ի դեպ, վերջինիցս լուրջ դժգոհություն կա, ինչը պայմանավորված Է ՏԻՄ ընտրությունների ձախողմամբ։ Չի բացառվում, որ առաջադրվի նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, ցուցակում տեղ կգտնի նաև Աղվան Հովսեփյանի հովանավորյալը։ Մինչ այս պահը շրջանառվում Է զինվորական Նվեր Պողոսյանի անունը»:

Հակառակորդը ակտիվացել է. Կիրառվել են տարբեր տրամաչափի ականանետեր
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online