29.04.2024
Իրական Հայաստան VS պատմական Հայաստան
prev Նախորդ նորություն

ՔՊ-ում 2 հակադիր բեւեռ է ձևավորվում․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ներքին եւ արտաքին քաղաքականության հարցերում ՔՊ-ում այլեւս չկա նախկին միասնականությունը, որքան էլ Նիկոլ Փաշինյանը պարտադրում է, որ ՔՊ-ականները մեկ մարդու պես կրկնեն իր կարծիքը։ Մեր աղբյուրները հայտնում են, որ արդեն գրեթե հստակ է՝ 2 հակադիր բեւեռ է ձեւավորվում՝ նիկոլականներ եւ գրիգորյանականներ։ Խոսքն ԱԽՔ Արմեն Գրիգորյանի մասին է, ով մշտապես ընդգծված արեւմտամետ է եղել, հակառուսական հայտարարություններ արել, սակայն Հայաստանի` ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնելու հարցի քննարկման ժամանակ իր դիրքորոշումներով անակնկալի է բերել ՔՊ-ականներին, հակադրվելով Փաշինյանի՝ ամեն գնով եւ հնարավորինս շուտ դեպի Եվրոպա թեքվելու քաղաքականությանը։ Թեպետ Գրիգորյանը քննարկումների ժամանակ ՌԴ-ի վերաբերյալ դրական դիրքորոշում չի հայտնում, սակայն փաստարկված ներկայացնում է ՀՀ կախվածությունը ՌԴ-ից եւ վերջինից կտրվելու բացասական հետեւանքները: Նա այն դիրքորոշման կողմնակիցն է, որ Հայաստանի զարգացումը տարածաշրջանային ֆորմատում է հնարավոր, եւ Ռուսաստանն այստեղ էական դերակատարում ունի։ Չի բացառվում, որ իշխանությունը, գիտակցելով իր վարկանիշի անկումը, փորձում է թիմի ներսում «ընդդիմադիր» ուժ ձեւավորել, որը հաջորդ ընտրություններին կառավարելի հակակշիռ ունենա։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի իշխանություններն անգամ համազգային աղետի եւ սուգի պարագայում չեն կարողանում բարեկամ երկրի հանդեպ սոլիդարություն ցուցաբերել ու ապրումակցել: Մոսկվայի «Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության կապակցությամբ Ռուսաստանում հայտարարված համազգային սգո օրվա առիթով ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը սգո հուշամատյան է բացվել երկուշաբթի օրվանից: Այնտեղ գրառում էին արել եւ իրենց ցավակցությունն էին հղել հայաստանյան մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ, ընդդիմադիր գործիչներ, քաղաքացիներ եւ Ազգային ժողովի պատգամավորներ։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ անգամ աղետի դեպքում Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել ռուս անմեղ զոհերի առթիվ:


Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն են երկուշաբթի գնացել ՌԴ դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Իսկ ո՞ւր էին մյուս ՔՊ-ականները, զբաղվա՞ծ էին, թե՞ Փաշինյանն արգելել էր այդ օրը գնալ ՌԴ դեսպանատուն: Ուշագրավ է նաեւ, որ անտարբերություն էին ցուցաբերել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ՔՊ-ական անդամները: Իսկ ովքե՞ր են այս հանձնաժողովի ՔՊ-ական «անտարբեր» անդամները. հանձնաժողովը ղեկավարում է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդամներն են ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Գուրգեն Արսենյանը, որը մի ժամանակ հավակնում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնին, Վլադիմիր Վարդանյանը, Ծովինար Վարդանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Վահե Ղալումյանը, Վաղարշակ Հակոբյանը, Հասմիկ Հակոբյանը, Բաբկեն Թունյանը, Միքայել Թումասյանը եւ Շիրակ Թորոսյանը:»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարտի 12-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ էր վարչապետը խոստացել այցելել Տավուշ եւ զրուցել բնակիչների հետ։ Այդ օրը գործադիրի ղեկավարը հայտարարեց, որ ինքը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը կսկսվի հենց Տավուշի մարզից։ Մարտի 18-ին արդեն Փաշինյանը հանդիպեց Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Հանդիպումը հարթ չէր անցել. Փաշինյանը, ըստ բնակիչների, ասել է՝ եթե զիջումների չգնանք, պատերազմ կսկսվի: Վերջին օրերին Տավուշի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները ակնհայտորեն լարված են եւ սկսել են ագրեսիվ դիմավորել գյուղեր այցելողներին։ Ոստիկանությունն արգելում է շատերի մուտքն անգամ, նույնիսկ եկեղեցի մտնելն են արգելել, օրինակ՝ Մարտական եղբայրության ներկայացուցիչներին:


Եւ, ահա, Փաշինյանի խոստացված մեկշաբաթյա ժամկետը երեկ լրացավ, սակայն ՀՀ վարչապետը Վրաստանից Հայաստան եկած պաշտոնական պատվիրակություններին դիմավորելու գործով էր զբաղված եւ տավուշեցիների մոտ ոչ էլ ներկայացուցիչ ուղարկեց: Բնակիչների մի մեծ խումբ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ Փաշինյանը խոստացել է եթե ոչ 7, ապա 10 օր անց կվերադառնա՝ լսելու տեղի բնակիչների առաջարկները եւ կարծիքները։ Նա ասել է՝ եթե անգամ ինքն էլ չկարողանա գալ, իր ներկայացուցիչը կգա եւ կլսի նրանց խնդիրները։ Հենց այս պատճառով տավուշեցիները, որոնց գրեթե 70 %-ը խորհրդարանական ընտրություններին քվեարկել է Փաշինյանի օգտին, լռում են եւ հրաժարվում մեկնաբանել իրավիճակը կամ կարծիք հայտնել։ Նրանք դեռ հավատով սպասում են իրենց համերկրացի Նիկոլ Փաշինյանի խոստման իրագործմանը։ Եթե հիշենք «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստերի մասին պատմող շարքը, ապա կարող ենք ասել, որ նրա համագյուղացիների սպասումները, հնարավոր է, այդպես էլ չարդարանան, կամ նրանք խորը հիասթափություն ապրեն»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ խորհրդարանում աննախադեպ անվտանգության միջոցառումներ էին ձեռնարկվել` ուժայինների ղեկավարների այցով պայմանավորված։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ԱԺ էին եկել՝ կառավարության ծրագրի անցած տարվա կատարողականի զեկույցը ներկայացնելու։ Խորհրդարանում մի քանի տասնյակ անվտանգության աշխատակիցներ էին լցված, իսկ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին շենք մուտք գործելուց առաջ ոչ թե ստուգում էին, այլ, կարելի է ասել, մանրազնին խուզարկում` չբավարարվելով ռենտգեն սկաներների միջով անցկացնելով։ Հերթապահություն անող աշխատակիցները ձեռքի զննող գործիքով էլ էին վերից վար զննում լրագրողներին:


Պարտադրում էին անգամ դատարկել գրպանները: Այդքան փորձություններից հետո խորհրդարան հասած լրագրողները նախարարներին ընդամենը մի քանի րոպե տեսնելու հնարավորություն ունեցան։ Դիցուք, ԱԱԾ տնօրենն ու պաշտպանության նախարարն առաջարկել են նիստը փակ անցկացնել, իսկ այնուհետեւ ծլկել են հետնամուտքով, որ խուսափեն լրագրողների հարցերից։ Փակ քննարկման ժամանակ էլ հատուկ սարք է տեղադրվել, որտեղ հավաքել դրել են պատգամավորների հեռախոսները, որ թույլ չտան գաղտնալսել հանդիպումը։ Երանի նույն ջանասիրությամբ ու ճարպկությամբ էլ մեր հայրենիքի պաշտպանական ու անվտանգային հարցերին մոտենային։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Դատական համակարգը պատրաստվում է մարտի 29-ին նշանակված Դատավորների ընդհանուր ժողովին։ Համակարգում տպավորություն ունեն, որ ԲԴԽ ղեկավար Կարեն Անդրեասյանը փորձում է տապալել նիստը, որոշ դատավորների ներքին կարգով հրահանգել են, որ չգան ժողովին, եւ քվորումի բացակայության պատճառով ժողովը չգումարվի: Անդրեասյանը, ըստ այդ աղբյուրների, Ռշտունուն իրեն մրցակից է տեսնում եւ կարծում է, որ նրա մուտքը ԲԴԽ կարող է մթնոլորտ փոխել՝ ոչ հօգուտ իրեն։ Այդ օրվա նիստի օրակարգում, հիշեցնենք, մի քանի հարց է՝ ընտրելու են ԲԴԽ դատավոր անդամ․ միակ թեկնածուն դատավոր Վազգեն Ռշտունին է։ Նաեւ ընտրելու են Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու․ կրկին առաջադրվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի եղբայրը՝ վճռաբեկի դատավոր Դավիթ Խաչատուրյանը, ով անցած անգամ 50 ձայնով զիջել էր Դավիթ Բալայանին, ում խորհրդարանը չընտրեց: Մյուս թեկնածուն Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանն է։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, արդյոք ԲԴԽ ղեկավարին կհաջողվի՞ բավարար թվով աջակից դատավորներ գտնել, թե, այնուամենայնիվ, նիստը կկայանա՝ պարզ կդառնա մի քանի օրից։


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կիրակին ծանր օր էր` Նոր Նորքի ոստիկանության բաժին էին մտել զինված 3 քաղաքացի: Գործադրել էին նռնակ, ներխուժողներից 2 հոգի վիրավորվել էին եւ տեղափոխվել բուժհաստատություն։ Մյուս տղամարդը, ով, ավելի ուշ պարզվեց՝ «Սասնա ծռերից» Ստեփան Հովակիմյանն է, շուրջ 3 ժամ նռնակը ձեռքին սպառնում էր պայթեցնել։ Երկար բանակցություններից հետո ոստիկաններին հաջողվեց համոզել, որ հանձնվի։ Նա դեպքից ժամեր առաջ տեսաուղերձով դիմել էր քաղաքացիներին՝ Ոսկեպարում եւ Բաղանիսում ձերբակալված տղերքի մասին. «Նիկոլին ենթարկվող ոստիկանները ձերբակալում են էն տղերքին, ովքեր գնացել են ու կանգնել այդ գյուղերի ժողովրդի կողքը։ Ի՞նչ եք ուզում, Երեւանն ա տալու շուտով, ժողովուրդ, ոտքի ելեք»։ Իրավապահները դեպքի առթիվ քրեական վարույթ նախաձեռնեցին՝ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով, եւ հաստատեցին, որ ներխուժողներն ԱԺԲ անդամներ են։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ քննիչները այցելել են «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց ու մոտ 10 րոպե մնացել վերակենդանացման բաժանմունքում, որտեղ ապաքինվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ նռնակի պայթյունից վիրավորված Արթուր Մովսիսյանը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ վիրավորված Արթուր Մովսիսյանը հիվանդասենյակում բարձրաձայն դիմել է ներկաներին եւ ասել. «Հելե՛ք ոտքի. ինչ արել եմ, Ձեզ համար եմ արել»։ Հիշեցնենք՝ ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ նռնակով զինված քաղաքացիներից մեկը Վարդգես Գեւորգյանն է, որը Արարատի մարզից է, մյուսը՝ Արթուր Մովսիսյանը՝ Ձորաղբյուրից։ Նշենք, որ Արթուր Մովսիսյանն Ազգային ժողովրդական բեւեռի աջակիցներից է, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում։


Հիշեցնենք նաեւ, որ մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձինք էին ներխուժել եւ նռնակ պայթեցրել։ Ներխուժած անձանցից երկուսը ոստիկանության բաժնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ստացած բեկորային վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություն։ Մյուսը ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է, ձերբակալված է: Նա Կոտայքի մարզի բնակիչ Ստեփան Հովակիմյանն է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018-ի հուլիսին Նիկոլ Փաշինյանը ամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Հայաստանն ակտիվ բանակցում է Վերին Լարսին այլընտրանք գտնելու ուղղությամբ»: Այնուհետեւ՝ 2018-ի նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում վերահսատատեց իր մտադրությունները․ «Վերին Լարսին այլընտրանք ստեղծելը մեզ համար սկզբունքային խնդիր է, բայց այդ պրոցեսում մենք բանակցային կողմ չենք: ․․․Մենք մեր վրացի եւ ռուս գործընկերների հետ անընդհատ շփումների մեջ ենք: Անընդհատ այդ խնդիրը բարձրացնում ենք, մեր կառավարության ներկայացուցիչն անընդհատ պրոցեսի մեջ է»։


25.05.2018թ, Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրեց․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Կարող ենք արձանագրել եւս մեկ դրական տեղաշարժ՝ տնտեսության եւ տրանսպորտի ոլորտների համար: Երեկ Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի ներկայացուցիչները հանդիպել են Պրահայում եւ քննարկել 2011թ.-ին կնքված «Մաքսային վարչարարության եւ ապրանքի առեւտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կիրառկման մանրամասներ: Համաձայնագրի կյանքի կոչվելու պարագայում մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ՝ այն դեպքերում, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի: Համաձայնագրի իրականացման մասին ենք նաեւ զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ»: Սակայն իրականում առ այսօր Հայաստանը Վերին Լարսին այլընտրանք չի գտել։ Իսկ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, այօր արդեն Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը օրերս հայտարարեց, որ այլընտրանքն Ադրբեջանն է․ հենց կնքվի խաղաղության պայմանագիր, եւ սահմանները բացվեն, հիմնական բեռնափոխադրումները տեղի կունենան այդ երկրի տարածքով։ Բայց մինչ այդ հազարավոր ավտոմեքենաներ տասնյակ օրերով հերթ են կանգնում Լարսի անցակետի մոտ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին թերթը տեղեկություններ է ստանում, որ Արծվաշեն համայնքի ղեկավարը արծվաշենցիներից ստորագրություններ և ինչ-որ փաստաթղթեր է հավաքում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոսքը փոխհատուցումների մասին է, որի դիմաց իբր համաձայնություն պետք է տրվի՝ հրաժարվել Արծվաշենից, որը 1992 թվականին օկուպացվել է Ադրբեջանի կողմից: Մենք տեղեկություններ ունեինք, որ արծվաշենցիների անունից նաև նամակ է ուղարկվել Նիկոլ Փաշինյանին: Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը հաստատեց նամակի մասին մեր տեղեկությունը, որ դիմել են կառավարություն: Նա նշեց, որ «փոխհատուցման հարցի և նաև Արծվաշենի շուրջ պտտվող խոսակցությունների, կնճռոտ հարցերի վերաբերյալ պատասխաններ ստանալու համար խնդրել ենք մի հինգ բնակչի ընդունել»: Երեկվա դրությամբ կառավարությունից պատասխան դեռ չէր ստացվել:


Ինչ վերաբերում է Արծվաշենից հրաժարվելու խոսակցություններին, ապա Խեչոյանը կտրականապես հերքեց նման հնարավորությունը. «Արծվաշենի ժողովուրդը, տեսնելով, որ խոսվում է Արցախից բռնի տեղահանվածներին փոխհատուցման հնարավորության մասին, ստորագրություններ է հավաքում այն մասին, որ մենք էլ, որպես բռնի տեղահանվածներ, մեր գյուղի համար ենք փոխհատուցում ուզում: Բայց Արծվաշենից հրաժարվելու մասին խոսք չկա ու չի կարող լինել»,-ասած Մամիկոն Խեչոյանը:


 

Ցանկացած հայ պետք է գիտակցի՝ վաղը իշխանությունը հենց իր տունը կարող է հռչակել ադրբեջանական
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online