19.05.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հետ
prev Նախորդ նորություն

Էթնիկ զտումը վերջին ակորդն էր արցախցիներին մոտ տասն ամիս շրջափակելուց հետո․ Ջուլհակյան

Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) տարակուսանք է հայտնել, որ այլատյացությունը և ավտորիտարիզմը քննադատող զեկույցի բանախոսը ներկայացնում է մի երկիր, որը հայտնի է իր այլատյացությամբ և ավտորիտարիզմով, որը վերջերս է էթնիկ զտման ենթարկել իրենց պապենական հայրենիքում ապրող ամբողջ հայ բնակչությանը:


Ջուլհակյանը մասնավորապես ասել է. «Այսօր մենք քննարկում ենք ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմքերին սպառնացող վտանգներից մեկը:


Ծայրահեղ աջ գաղափարախոսությունը, որը հաճախ դրսևորվում է ազգայնականությամբ, այլատյացությամբ, ավտորիտարիզմով, թափ է հավաքում աշխարհի տարբեր կողմերում: Սա ոչ միայն սպառնում է իրավահավասարության և արդարության սկզբունքներին, այլ նաև խաթարում ժողովրդավարության և մարդու իրավունքների բուն էությունը, ինչի համար շարունակ պայքարել ենք, դրանք փայփայել»:


Պատգամավորը նկատել է, որ վերջին տարիներին ծայրահեղ աջ գաղափարախոսության հետ կապված ատելության հանցագործությունների, խտրականության ու բռնության դեպքերի տագնապալի աճ է գրանցվել: Այս գործողություններն ուղղակիորեն սպառնում են այն անհատների իրավունքներին, որոնք թիրախավորվել են իրենց ազգային պատկանելության, կրոնական դավանանքի կամ համոզմունքների համար:


Ջուլհակյանն այս տեսանկյունից շատ է կարևորել, որ ԵԽԽՎ-ն՝ որպես կազմակերպություն, քննարկի խնդիրը՝ փորձելով գտնել հնարավոր լուծումներ:


«Բայց, անկեղծ ասած, հարգելի՛ գործընկերներ, ես մի փոքր տարակուսած եմ՝ տեսնելով, որ այլատյացությունը և ավտորիտարիզմը քննադատող զեկույցի բանախոսը ներկայացնում է մի երկիր, որը հայտնի է իր այլատյացությամբ և ավտորիտարիզմով, մի երկիր, որը տառացիորեն վերջերս է էթնիկ զտման ենթարկել իրենց պապենական հայրենիքում ապրող ամբողջ հայ բնակչությանը:


Էթնիկ զտում, որը վերջին ակորդն էր այդ մարդկանց մոտ տասն ամիս շրջափակելուց և սովի մատնելուց հետո»,-ասել է պատգամավորը:


Նա հավելել է՝ զեկույցում բերված են տարբեր երկրների օրինակներ, սակայն բուն Ադրբեջանի մասին ոչինչ չի ասվում: Օրինակ՝ զեկույցում կարող էր լինել հղում ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի՝ Ադրբեջանի վերաբերյալ վերջին զեկույցին, որում, մասնավորապես, նշված է հետևյալը.


«Կոմիտեն խորապես մտահոգված է հայկական ազգային կամ էթնիկ ծագմամբ անձանց նկատմամբ ռասայական ատելության հրահրման և ռասիստական կարծրատիպերի քարոզչության կապակցությամբ, այդ թվում՝ համացանցում և սոցիալական ցանցերում, ինչպես նաև հանրային դեմքերի և պետական պաշտոնյաների կողմից իրականացվող, ինչպես նաև նման արարքների վերաբերյալ մանրամասն հետաքննության, դատապարտման և պատժման դեպքերի բացակայությամբ: Կոմիտեն նաև մտահոգված է նրանով, որ դպրոցական դասագրքերն Ադրբեջանում խթանում են նախապաշարմունքներ և ռասայական ատելություն հրահրում, հատկապես էթնիկ հայերի նկատմամբ, ինչպես նաև Ադրբեջանում պատմության ուսուցման ընթացքում էթնիկ փոքրամասնությունների մարգինալացմամբ»:


«Որպես պատասխանատու քաղաքական գործիչներ և արդարության ջատագովներ՝ մենք պետք է միասնական պայքարենք ծայրահեղականության, ատելության և անհանդուրժողականության դեմ: Մենք պետք է պաշտպանենք ժողովրդավարական սկզբունքները, որոնք հնարավորություն են տվել մեզ առաջադիմել որպես հասարակություն, և մենք պետք է անխոնջ աշխատենք հավաստիանալու համար, որ մարդու իրավունքները պաշտպանված են բոլորի համար՝ անկախ նրանց ծագումից կամ համոզմունքներից: Միայն այդպես մենք կկարողանանք կառուցել ապագա, որը, իսկապես, ներառական, արդար և ժողովրդավարական կլինի բոլորի համար», - եզրափակել է ԵԽԽՎ-ում Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության անդամը:


 


 


 


 


 

Նիկոլ Փաշինյանը Գնել Սանոսյանին գործուղում է Հնդկաստան
Հաջորդ նորություն next
19.05.2024
"Ցնցված ենք Իրանից եկող լուրերից". Երևանն օգնություն է առաջարկել Թեհրանին

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

Slot Gacor