29.04.2024
Արմեն Գրիգորյանն ընդունել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին
prev Նախորդ նորություն

Փաշինյանը կարևորել է Քրեակատարողական հիմնարկներում իրականացվող բարեփոխումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, ծանոթացել կառույցի 2022 թվականի կատարողականին, գործունեության արդյունքներին և առաջիկա ծրագրերին:


Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Արդարադատության նախարար Միքայել Մինասյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Թորոսյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Քրեակատարողական ծառայության ղեկավար Սերգեյ Ատոմյանը, պաշտոնատար անձինք:


Վարչապետին նախ ներկայացվել են 2022 թվականին կատարված շինբարեկարգման աշխատանքները: Ըստ զեկույցի, նախորդ տարվա ընթացքում քրեակատարողական հիմնարկներում կատարվել են երկու անգամ ավելի մեծ ծավալի շինբարեկարգման աշխատանքներ, քան նախորդ հինգ տարիները միասին վերցված, ըստ այդմ՝ 2017-2021թթ. իրականացվել է 545 մլն 613 հազար դրամի, իսկ 2022-ին՝ 1 մլրդ 289 մլն 959 հազար դրամի: Ներկայացվել են նաև ՔԿՀ շենքային պայմանների բարելավման առաջիկա ծրագրերը. նախատեսվում է, որ դրանց ծավալը կհասնի 2 մլրդ 52 մլն դրամի: Ներկայումս ընթացքի մեջ են նոր ՔԿՀ-ի կառուց? ?ան մրցույթի կազմակերպման աշխատանքները: Վերջինիս կառուցման արդյունքում նախատեսվում է փակել Երևանում գործող 4 ՔԿՀ:


Զեկույցի համաձայն, Քրեակատարողական համակարգի պատմության մեջ առաջին անգամ ներդրվել է օտարերկրյա քաղաքացիներին պետական միջոցների հաշվին թարգմանչական ծառայություններ մատուցելու ծրագիր, քանի որ ՔԿՀ-ներում անազատության մեջ ամսական պահվում է մոտ 125 օտարերկրյա քաղաքացի: 2022թ. կատարվել է 304 թարգմանություն:


Հանդիպմանը քննարկվել են օպերատիվ ստորաբաժանման նոր մոդելի ներդրման հետ կապված ծրագրերը, առաջարկվել է Կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ստեղծման տարբերակը: Ներակայացվել են նաև «Արմավիր» ՔԿՀ-ում կառավարման նոր մոդելի ներդրման հետ կապված ծրագրերը. արդյունքում նախատեսվում է ստեղծել Կանոնակարգի կառավարման բաժին:


Ավտոտրանսպորտային միջոցների օպտիմալացման հետ կապված զեկուցվել է, որ քրեակատարողական ծառայության հաշվեկշռում առկա է եղել թվով 82 տրանսպորտային միջոց, որից 11 տրանսպորտային միջոց հանձնվել է պետական գույքի կառավարման կոմիտե, 6 տրանսպորտային միջոցի հանձնումը ընթացքի մեջ է: 2022թ. տարեվերջին ձեռք է բերվել 10 նոր հատուկ նշանակության տրանսպորտային միջոց, մնացորդը կազմում է թվով 75 տրանսպորտային միջոց: Առաջարկվել է ձեռք բերել թվով 16 էլեկտրոմոբիլ, դուրս գրել ևս 26 տրանսպորտային միջոց, որի արդյունքում ակնկալվում է տարեկան մինչև 58 մ? ?ն դրամի տնտեսում, պետական գույքային ֆոնդի թարմացում, ծառայության արդյունավետության բարձրացում:


Անդրադարձ է եղել նաև 2022թ. անազատության մեջ գտնված անձանց վերաբերյալ վիճակագրական տվյալներին: Մասնավորապես, նշվել է, որ ՔԿՀ-ներում ընդհանուր առմամբ պահվում է 2265 դատապարտված և կալանավորված անձ: Ընդհանուր առմամբ, հանրապետության ՔԿՀ-ները նախատեսված են 4491 անձի համար, այսինքն բեռնվածության հետ կապված խնդիրներ ներկայումս չկան:


Քննարկվել են նաև ազատությունից զրկված անձանց կրթության ապահովմանը, վերասոցիալականացման այլ միջոցառումներին, դատապարտյալների աշխատանքային զբաղվածությանը վերաբերող հարցեր:


Զեկուցվել է Կենտրոնական մարմնի և ՔԿՀ օպերատիվ ստորաբաժանումների կատարած աշխատանքների, քրեակատարողական ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննությունների մասին: Անվտանգության ապահովման ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքում 2022թ․ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում տեղադրվել է տեսահսկման սարքավորումածրագրային նորագույն սերնդի համակարգ, իսկ ՔԿԾ կենտրոնական մարմնում կահավորվել է օպերատիվ կառավարման կենտրոնական կայանը:


Արտակարգ իրավիճակների դիմակայության մակարդակի արդյունավետության բարձրացման ուղղությամբ մշակվել է ՔԿՀ-ներում արտակարգ իրավիճակներում գործելու պլան, ինչպես նաև մշակվել և հաստատվել է ՔԿՀ-ներին սպառնացող և տեխնածին վտանգների հիման վրա, արտակարգ իրավիճակներում գործելու պլան:


Զեկուցվել է, որ ՔԿՀ-ներում բջջային ցանցի ճնշման համակարգերի ներդրման ուղղությամբ քննարկումներ են կազմակերպվել քննչական, օպերատիվ մարմինների և դատախազության, ՀՀ-ում գործող բջջային օպերատորների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչների հետ: Աշխատանքների նպատակն է ներդնել այնպիսի համակարգ, որը կբացառի ՔԿՀ-ներում անազատության մեջ գտնվող անձանց հասանելիությունը բջջային և ինտերնետ ցանցին:


Տեղեկացվել է, որ Պարեկային ծառայության մոդելին համապատասխան աշխատանքներ են տարվում նաև «Արմավիր» ՔԿՀ-ում նոր աշխատակիցների ներգրավման ուղղությամբ: Ներկայումս ընթացքի մեջ են մոդելի մշակման աշխատանքները:


Պատասխանատուները զեկուցել են նաև, որ ՔԿՀ-ներում մատակարարվող սննդի նոր ծրագիրը գործում է արդյունավետ: Տրամադրվող բարձրորակ սննդից օգտվում է դատապարտյալ և կալանավորված անձանց 99,2 տոկոսը:


Ամփոփելով՝ վարչապետը կարևորել է Քրեակատարողական հիմնարկներում իրականացվող բարեփոխումները, այդ թվում՝ շենքային պայմանների բարելավման, բարձր որակավորում ունեցող աշխատակիցների համալրման, քրեական ենթամշակույթի դեմ պայքարի, դատապարտյալների զբաղվածության, կրթության հնարավորությունների ապահովման և այլ ուղղություններով: «Բոլոր բարեփոխումների իմաստը և նպատակը պատժի կրման հստակ ստանդարտ սահմանելն է»,- ասել է վարչապետը:

Կանանց միջազգային օրն այն մասին է, որ կանայք կարող են ավելին. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online