Խիդաշելին մեղադրում է Վրաստանի պաշտապանության նախարարին Մոսկվայի օգտին աշխատելու մեջ

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան այդ պաշտոնը զբաղեցնելուց անմիջապես հետո գործնականում պաշտոնանկ է արել Գլխավոր շտաբի պետի երկու տեղակալներին՝ Նիկոլոզ Ագլաձեին ու Օմար Բեգոիձեին:

Պաշտպանության նախկին նախարար Թինատին Խիդաշելիի տեղեկություններով՝ բարձր պաշտոնները լքել են այն զինվորականները ու քաղաքացիական անձինք, որոնք համակարգել են ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները:

Խիդաշելիի համար տագնապահարույց ազդանշան է դարձել այն դեպարտամենտի փակումը, որի ստեղծման մասին որոշումը կայացվել էր «Էական փաթեթի» հիման վրա, որը Վրաստանին հատկացվել էր 2014 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ:

Խոսքը Ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտի մասին է, որի առաջադրանքներից մեկը եղել է ռուսական քարոզչության դեմ աշխատելը: Խիդաշելին ընդգծում է, որ երկրում ռուսական տոտալ քարոզչության ֆոնին դեպարտամենտի փակումը ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի որոշման անտեսում է: "Այն աշխատանքը, որ արվել է Վրաստան-ՆԱՏՕ հարաբերություններում այժմ ռիսկի տակ է", - ասել է Թինատին Խիդաշելին

«Рустави 2» փոխանցում է, որ դա Խիդաշելիի ու Իզորիայի առաջին հակամարտությունը նորություն չէ՝ գաղտնի հակամարտությունը սկսվել էր դեռ 2014թ.-ից: