Activities calendar

06 September 2016

Երք
06
Sep

Քաղաքական դաշտը խոսում է վարչապետի հրաժարականից

Համաձայն շրջանառվող լուրերի՝ Հայաստանում սպասվում է բավականին բուռն քաղաքական աշուն, որի շրջանակում առաջինը կլինի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը: Մամուլն անգամ նրան փոխարինողի անունն է շրջանառում՝ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյան:

Երք
06
Sep

ՀՔԾ. ՊՊԾ գնդի զավթման գործով կա 60 մեղադրյալ, որոնցից 50-ը կալանավորված է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է զինված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Երք
06
Sep

ՔԿ. Հարավ-արևմտյան դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու ենթասպա Գեղամ Եղիազարյանի մահվան հանգամանքները:

Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 05.09.2016թ.՝ ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք տանող ճանապարհը կրճատող ժայռի տակ՝ քարափի մեջ, հայտնաբերվել է նույն զորամասի ենթասպա Գեղամ Ալբերտի Եղիազարյանի դին:

Կատարվել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Երք
06
Sep

Յագլանդ. Թուրքիայում դավադիրների դեմ պայքարը չպետք է խախտի ժողովրդավարական նորմերը

ԵԽԽՎ նախագահ Թյորբորն Յագլանդն

Նախօրեին Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ բյուրոյի նիստը, որի շրջանակում անդրադարձ է կատարվել այդ թվում նաև Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ պետական հեղաշրջման փորձին, դրան հաջորդած գործողություններին ու ստեղծված իրավիճակին:

Երք
06
Sep

ՀՀ-ն դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ Ստեփան Գրիգորյանի մուտքը ՌԴ արգելելու առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դիմել է ՌԴ ԱԳՆ-ին՝ քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի մուտքը ՌԴ արգելելու առնչությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, ցանկացած երկրի իրավունքն է առանց որևէ բացատրության արգելելու քաղաքացու մուտքն իր երկիր: Սակայն հայ քաղաքագետի հետ կապված գործը, ըստ Քոչարյանի, արտառոց է.

Երք
06
Sep

Եվրախորհրդարանի հանձնաժողովը կողմ է քվեարկել Վրաստանի հետ առանց վիզաների ռեժիմին. Ի՞նչ է սպասել

ԵՄ խորհրդարանի հանձնաժողովն նախօրեին կողմ է քվեարկել Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ առանց վիզանեի մուտք գործելո օգտին, փոխանցում է Reuters-ը:

Հանձնաժողովի 44 անդամներ կողմ են քվեակել Վրաստանի հետ առանց վիզաների ռեժիմին, իսկ հինգը՝դեմ: Հանձնաժողովում հայտարարել են, որ Վրաստանը կատարել է նրան այդ ռեժիմի տրամադրման չափանիշները դեռևս 2015թ.-ին, սակայն այն ժամանակ ԵՄ-ը միգրանտների ու փախստականների զանգվածային հոսքի պատճառով այդ հարցի մասին որոշումը հետաձգեց մինչև 2016թ.-ի աշուն:

Երք
06
Sep

Մամուլի տեսություն. Կառավարությունում սկսելու են արմատական փոփոխություններ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

Երք
06
Sep

SOCAR-ը բանակցում է Իրանի հետ գազի պահեստարանների օգտագործման վերաբերյալ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) Իրանի հետ բանակցում է իրանական գազի պահման համար ադրբեջանական գազի պահեստարանների տրամադրման հարցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը:

Նրա խոսքով՝ բանակցությունները վերաբերում են այն հարցին, որ իրանական գազը մատակարարվի Ադրբեջանի գազի ստորգետնյա պահեստարաններ, իսկ հետո այն ուղղվի Իրանի հյուսիսային շրջաններ:

Երք
06
Sep

ԵԽԽՎ ՄԻ մշտական հանձնաժողովում Թուրքիայի դեմ ստորագրահավաք է սկսվել

Փարիզում ընթացող ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստորագրահավաք է մեկնարկել:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը VERELQ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ստորագրահավաքի նպատակն է Թուրքիային հետ վերադարձնել իր՝ մոնիթորինգի տակ գտնվող երկրի նախկին կարգավիճակը, ինչը պայմանավորված է այդ երկրում մարդու իրավունքների զանգվածային խախտումներով:

Երք
06
Sep

ԱԺ փոխնախագահ. Արցախում կառուցում են ժողովրդավարական երկիր

Արցախի անկախությունը կայացած փաստ է: Ի տարբերություն խանական Ադրբեջանի` Արցախում կառուցում են ժողովրդավարական երկիր: Այս մասին Արգենտինայի մարդու իրավունքների հարցերով քարտուղար Կլաուդիո Ավրուխի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը:

Երք
06
Sep

Ստեփանակերտն ու Սուխումը նախատեսում են դիվանագիտական ներկայացուցչություններ բացել

Լեռնային Ղարաբաղն ու Աբխազիան նախատեսում են դիվանագիտական ներկայացուցչություններ բացել Սուխումում ու Ստեփանակերտում:

Աբխազիայի փոխնախագահ Վիտալի Գաբնիան, ներկայացնելով Լեռնային Ղարաբաղ աբխազական պատվիրակության այցը, նշել է, որ իրենք նպատակ ունեն բացել Աբխազիայի ներկայացուցչությունը ԼՂՀ-ում ու ԼՂՀ-ի ներկայացուցչությունն Աբխազիայում:

Երք
06
Sep

Բնական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես կդադարեցվի

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին սեպտեմբերի 7-ից 12-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին՝ «Ղազախ- Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից կիրականացնի ողջ ծավալով՝ առանց սահմանափակումների:

Երք
06
Sep

Հետազոտություն. Աշխատավարձերի չափով Հայաստանն ԱՊՀ-ում երկրորդն է

ԱՊՀ երկրների շարքում ՀՀ-ը 2016թ.-ի հուլիսի տվյալներով երկրորդ տեղն է զբաղեցրել աշխատավարձի չափով: Վարկանիշային ցուցակը գլխավորում է ՌԴ-ը: Այդ տվյալները հրապարակել է "Белорусская деловая газета"-ն:

Երրորդ տեղն է զբաղեցրել Ղազախստան, Բելառուսը՝ չորորդ հորիզոնականում է: ԽՍՀՄ նախկին երկրներից առաջատարներն են աշխատավարձեր չափով Բալթյան երկրները: Երկու տարուց ավել աշխատավարձերի չափով առաջատարը ՌԴ-ը հետ, երկրորդ տեղում՝ Ղազախստանը, իսկ եռյակը եզրափակում էր Ադրբեջանը: Սակայն էներկագիրների գների անկումն անդրադարձավ այդ ցուցանիշների վրա:

Երք
06
Sep

Թուրքիայի նախագահը Պուտինին ու Օբամային առաջարկել է անվտանգության գոտի ստեղծել Սիրիայում

Թուրքիայի նախագահը առաջարկել է ՌԴ և ԱՄՆ նախագահներին անվտանգության գոտի ստեղծել Սիրիայում:

Reuters հաղորդմամբ, Էրդողանը հայտարարել է, որ այդ գոտին կլինի երկրի քաղաքացիների համար մի տարածք, որը զերծ է պատերազմական գործողություններից և կօգնի հաղթահարել փախստականների ճգնաժամը: Բացի այդ, նա նաև ասել է, որ G20 շրջանակում առաջարկել է Վլադիմիր Պուտինին ու Բարաք Օբամային Սիրիայի վրա սահմանել անթռիչք գոտի:

Երք
06
Sep

Պուտինը հնարավոր է այցելի «Կովկաս-2016» զորավարժությունները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է այցելի «Կովկաս-2016» զորավարժությունների եզրափակիչ փուլը, որոնք մեկնարկել են նախօրեին երկրի հարավում: Այս մասին գրում է «Կոմերսանտը»:

ՌԴ պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժություններին մասնակցում է 12.500 զինվորական: Դրանց ներգրավված է ավիացիան, ռազմական տեխնիկան ու նավատորմը:

Զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 5-10-ը, այդ թվում և Սև ու Կասպից ծովերում:

Երք
06
Sep

Արաբագետ. Սիրիայի հարցում սկզբունքային զիջումներ Օբաման ՌԴ-ից չի կորզի

Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները շատ դժվար են ընթանում, քանի որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի սկզբունքային դիրքորոշումները Սիրիայի հարցում տարբերվում են: Այստեղ սկբունքային զիջումներ չեն կարո լինել: ԱՄՆ-ը կողմ է Սիրիայում ապառազմականացված տարածքների ու անթռիչք գոտիների ձևավորմանը:

Երք
06
Sep

Նախընտրական Վրաստան. Առաջնահերթություն են ստանում արտաքին քաղաքական հարցերը

Ռուսաստանն իր նպատակներն ունի Վրաստանի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասով: Նրա նպատակն է 10-15 հոգանոց խումբ ունենալ խորհրդարանում, որն առաջ կտանի Մոսկվայի շահերը, փոխանցում է «Резонанси»-ին:

Երք
06
Sep

ԼՂՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց

Սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ։

Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Երք
06
Sep

ՀՔԾ. Մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծել 5 տոննա հոգեմետ նյութ

Անհատ ձեռնարկատեր Ն. Թ.-ն Ռուսաստանից ձեռք է բերել և այս տարվա հուլիսի 25-ին Հայաստանի պետական սահմանով, սահմանված կանոնների խախտմամբ, առանց համապատասխան լիցենզիայի առկայության, մաքսանենգ ճանապարհով ներմուծել է ներկերի արտադրության մեջ օգտագործվող շուրջ 5 տոննա քաշով «Տոլուոլ» տեսակի հոգեներգործուն նյութ, փոխանցում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ):