24.11.2024
Թուրքիայի նախագահը Պուտինին ու Օբամային առաջարկել է անվտանգության գոտի ստեղծել Սիրիայում
prev Նախորդ նորություն

Հետազոտություն. Աշխատավարձերի չափով Հայաստանն ԱՊՀ-ում երկրորդն է

ԱՊՀ երկրների շարքում ՀՀ-ը 2016թ.-ի հուլիսի տվյալներով երկրորդ տեղն է զբաղեցրել աշխատավարձի չափով: Վարկանիշային ցուցակը գլխավորում է ՌԴ-ը: Այդ տվյալները հրապարակել է "Белорусская деловая газета"-ն:

Երրորդ տեղն է զբաղեցրել Ղազախստան, Բելառուսը՝ չորորդ հորիզոնականում է: ԽՍՀՄ նախկին երկրներից առաջատարներն են աշխատավարձեր չափով Բալթյան երկրները: Երկու տարուց ավել աշխատավարձերի չափով առաջատարը ՌԴ-ը հետ, երկրորդ տեղում՝ Ղազախստանը, իսկ եռյակը եզրափակում էր Ադրբեջանը: Սակայն էներկագիրների գների անկումն անդրադարձավ այդ ցուցանիշների վրա:

ՌԴ-ը առաջատարի դիրքն է զբաղեցրել կրկին այս տարվա մարտին՝ աշխատավարձի սանդղակը բարձրացնելով $500-ից ավել: Ղազախստանում միջին աշխատավարձը կազմում է $408, ՀՀ-ում դրամի կայունության շնորհիվ նաև, ըստ Ազգային վիճվարչության, միջին աշխատավարձը կազմում էր $411 դոլար:

Ադրբեջանում մանաթի կրկնակի արժեզկումից հետո աշխատավարձի չափը հասել է $320: Նավթի եւ գազի գների անկումից ամենաշատը տուժեց Ադրբեջանը: Մոլդովայում՝ $265, Ուկրաինայում՝ հուլիսին կազմել է $215, Ղրղզստանում՝ ավելի քան $200, Տաջիկստանում՝ $150, իսկ ինչ վերաբերվում է հարևան Վրաստանին, ապա այնտեղ աշխատավարձը 2015թ.-ի միջին տվյալներով կազմել է $412: