24.11.2024
Հետազոտություն. Աշխատավարձերի չափով Հայաստանն ԱՊՀ-ում երկրորդն է
prev Նախորդ նորություն

Եվրախորհրդարանի հանձնաժողովը կողմ է քվեարկել Վրաստանի հետ առանց վիզաների ռեժիմին. Ի՞նչ է սպասել

ԵՄ խորհրդարանի հանձնաժողովն նախօրեին կողմ է քվեարկել Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ առանց վիզանեի մուտք գործելո օգտին, փոխանցում է Reuters-ը:

Հանձնաժողովի 44 անդամներ կողմ են քվեակել Վրաստանի հետ առանց վիզաների ռեժիմին, իսկ հինգը՝դեմ: Հանձնաժողովում հայտարարել են, որ Վրաստանը կատարել է նրան այդ ռեժիմի տրամադրման չափանիշները դեռևս 2015թ.-ին, սակայն այն ժամանակ ԵՄ-ը միգրանտների ու փախստականների զանգվածային հոսքի պատճառով այդ հարցի մասին որոշումը հետաձգեց մինչև 2016թ.-ի աշուն:

ԵՄ խորհրդարանի հանձնաժողովի որոշումը կարևոր է, սակայն դեռևս չի նշանանակում,որ Վրաստանի քաղաքացիների համար բաց է առանց վիզաների մուտքը ԵՄ: Այդ մասին VERELQ-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:

Նա նշել է, որ դա գործընթացի միայն սկիզբն է: "Դրանից հետո հարցը պետք է քննարկվի և հաստատվի մի կողմից ԵՄ խորհրդարանի պլենար նիստում, մյուս կողմից՝ ԵՄ անդամ-երկրների օրենսդիր մարմիններում: Այս տեսանկյունից ԵՄ խորհրդարանի դիրքորոշումը շատ կարևոր է, սակայն դա դեռևս վերջնական որոշում չէ ու դրանից հետո դեռևս կան գործընթացներ", - ասել է նա:

Մինչ այդ, ԵՄ երկրների պատվիրակությունները հետաձգել էին Վրաստանի հետ վիզաների ռեժիմի լիբերալիզացիայի հարցի վերջնական լուծումը: Համաձայնագրին դեմ էին արտահայտվել Գերմանիան ու Ֆրանսիան: Վրաստանում ակտուլ խնդիր է կազմակերպված հանցագործությունը, ինչի մասին հայտարաել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը: