24.11.2024
Պուտինը հնարավոր է այցելի «Կովկաս-2016» զորավարժությունները
prev Նախորդ նորություն

Թուրքիայի նախագահը Պուտինին ու Օբամային առաջարկել է անվտանգության գոտի ստեղծել Սիրիայում

Թուրքիայի նախագահը առաջարկել է ՌԴ և ԱՄՆ նախագահներին անվտանգության գոտի ստեղծել Սիրիայում:

Reuters հաղորդմամբ, Էրդողանը հայտարարել է, որ այդ գոտին կլինի երկրի քաղաքացիների համար մի տարածք, որը զերծ է պատերազմական գործողություններից և կօգնի հաղթահարել փախստականների ճգնաժամը: Բացի այդ, նա նաև ասել է, որ G20 շրջանակում առաջարկել է Վլադիմիր Պուտինին ու Բարաք Օբամային Սիրիայի վրա սահմանել անթռիչք գոտի:

Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի հետ Հալեպում իրավիճակի կայունացման շուրջ և հույս ունի, որ Սիրիայում հրադադար կսահմանվի մինչև հաջորդ շաբաթ, երբ մեկնարկում է մահմեդական Կուրբան-բայրամ տոնը:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Պուտինն ու Էրդողանը հանդիպել են G20 գագաթնաժողովի շրջանակում և մտքեր փոխանակել սիրիական հիմնախնդրի և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ: