25.11.2024
ՔԿ. Հարավ-արևմտյան դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել
prev Նախորդ նորություն

Քաղաքական դաշտը խոսում է վարչապետի հրաժարականից

Համաձայն շրջանառվող լուրերի՝ Հայաստանում սպասվում է բավականին բուռն քաղաքական աշուն, որի շրջանակում առաջինը կլինի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը: Մամուլն անգամ նրան փոխարինողի անունն է շրջանառում՝ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյան:

Առաջին տարին չէ, որ Աբրահամյանի հրաժարականի մասին է խոսվում ու առաջին անգամ չէ, որ որպես նրան փոխարինող շրջանառվում է Կարապետյանի թեկնածությունը: Վերջինս, ի դեպ, 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, երբ Կառավարությունն էր կազմավորվում, հերքել էր իր՝ ՀՀ վարչապետի հավանական թեկնածու լինելու մասին լուրը ու նշել, թե չի կարծում, որ իր նշանակումը այդ պաշտոնին հնարավոր է:

Ի դեպ, մամուլը, հղում անելով նախագահականի աղբյուրներին շրջանառում է նաև, թե Կարեն Կարապետյանն արդեն Հայաստանում և անգամ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Եվ իբրև թե՝ հարցն այս առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում վերջնական լուծում կստանա:

Նշենք, որ քաղաքական դաշտը որոշակիորեն սպասում էր, որ Հովիկ Աբրահամյանը «կհեռանա»՝ ընտրություններից առաջ ավանդաբար նա գլխավորում է ՀՀԿ նախընտրական շտաբը: Բայց 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին դեռ շատ ժամանակ կա, դրանք նախատեսված են ապրիլին և եթե Հովիկ Աբրահամյանի հրաժարականն այս պահին լինի, ապա, հասկանալի է, ոչ այդ կոնտեքստով:

Հիշեցնենք, Կարեն Կարապետյանը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը 2010 թվականի հոկտեմբերից մինչև 2011 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում: Հրաժարականից հետո, 2011 թվականի դեկտեմբերի 2-ին, նա նշանակվեց «Газпромбанк» առաջին փոխնախագահի պաշտոնում: