26.04.2024
Երևանի և Աստանայի միջև հարաբերությունների զարգացման նոր հանգրվան
22.04.2024
Երևանի և Աստանայի միջև հարաբերությունների զարգացման նոր հանգրվան

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ապրիլի 15-ին առաջին անգամ պաշտոնական այցով ժամանեց Հայաստան, որի ընթացքում հանդիպումներ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:Երկու երկրների ղեկավարների բանակցությունների ավարտին Տոկաևը հայտարարել է, որ Հայաստանը Ղազախստանի շատ կարևոր և հուսալի գործընկերն է Հարավային Կովկասում, և պետությունների միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխօգնության վրա: Կողմերի ընդհանուր նպատակը նա անվանել է երկկողմ հարաբերությունների ակտիվացումը և նշել, որ Երևանի և Աստանայի շահերը համընկնում են տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության տեսանկյունից: «Մենք շահագրգռված ենք Հայաստանի հետ համակողմանի գործընկերության հետագա զարգացմամբ, ուստի այսօրվա այցն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի», - ասել է Տոկաևը՝ ընդգծելով, որ կողմերը կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերել:Ակտիվ նկատելի է նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում համագործակցության ակտիվացումը: Վերջին 5 տարիների ընթացքում երկկողմ առևտրի ծավալն աճել է, սակայն ամբողջ ներուժը չի գործի դրվել (Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 104 մլն դոլար՝ 2022 թվականի ցուցանիշների համեմատ ավելանալով 2,4 անգամ)։ Ղազախստանը պատրաստ է Հայաստան արտահանումը հասցնել 350 մլն դոլարի։ «Ես Հայաստանին առաջարկել եմ մի շարք համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնել։ Սա հատկապես արդիական է այսօրվա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում։ Այդ ուղղությամբ աշխատանքը գտնվում է միջկառավարական հանձնաժողովների ուշադրության կենտրոնում", - հավելել Է Ղազախստանի նախագահը։Տոկաևը Հայաստանն անվանել է բարեկամ երկիր և առաջարկել Երևանին ու Բաքվին բանակցություններ վարել Ղազախստանում՝ այդ գործընթացում Աստանայի առավելագույն աջակցությամբ. Մեր հիմնական խնդիրն է մերձեցնել մեր բարեկամ երկրները, ճանապարհ բացել դեպի անխախտ բարիդրացիական հարաբերություններ, խաղաղություն և կայուն զարգացում տարածաշրջանում:Բանակցությունների արդյունքում Տոկաևը և Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն: Պաշտոնական այցի շրջանակներում ստորագրվել է նաև 10 փաստաթուղթ, որոնցից արժե առանձնացնել. 2006թ. համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին ավիացիայի բնագավառում համագործակցության հուշագիր, Արմավիր և Մանգիստաու մարզերի միջև համագործակցության հուշագիր, Վանաձոր և Շիմքենթ քաղաքների միջև համագործակցության և եղբայրացման հուշագիր, զբոսաշրջության ոլորտում համագործակցության ծրագիր, 2024-2025թթ. առևտրատնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հուշագիր, Երևանի և Աստանայի միջև համագործակցության և քույրացման հուշագիր:Երևան այցից առաջ Տոկաևը հարցազրույց է տվել հայկական լրատվամիջոցներին, որտեղ խոսել է Կասպից ծովով Արևելքն ու Արևմուտքը կապող տրանսպորտային ուղիների կարևորության մասին: Նրանց պահանջարկն աճում է, համապատասխանաբար, մեծանում է Հարավային Կովկասի նշանակությունը, ուստի «խաղաղության խաչմերուկ» նախագիծն արժանի է ուշադրության։ Նրա կարծիքով՝ հայկական մտահղացումը հնարավոր է իրականացնել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանով։«Տրանսպորտային հաղորդակցության լիարժեք գործունեությունը կարեւոր քայլ է ողջ Հարավային Կովկասի տնտեսական ինտեգրման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ... Ցանկանում եմ նշել, որ Ղազախստանի և Հայաստանի միջև փոխադրումներն այսօր իրականացվում են հիմնականում ավտոմոբիլային տրանսպորտով, ինչն էապես սահմանափակում է մեր հնարավորությունները», – ընդգծել է Տոկաևը:Հայաստանի նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երեւան՝ նշելով, որ բանակցությունների արդյունքները ամուր հիմք են ստեղծում երկու երկրների միջև կապերի ամրապնդման համար և միջպետական հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացնում:Իսկապես, նախագահ Տոկաևի այցը Երևան պատմական է, իսկ երկու երկրների միջև կապերը միայն կամրապնդվեն:      

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online